Հա

Հասարակական

29/10/2018 - 10:20

Ինդոնեզիայում ինքնաթիռ է կործանւել

Ինդոնեզիայի ափերի մօտ, այսօր՝ հոկտեմբերի 29-ին ինքնաթիռ է կործանւել:

«alikonline.ir»- Ինդոնեզիայի ափերի մօտ, այսօր՝ հոկտեմբերի 29-ին ինքնաթիռ է կործանւել:

«Lion Air» աւիաընկերութիւնը հաստատել է իր «Boeing 737-MAX8» տիպի ինքնաթիռի կործանման մասին տեղեկութիւնը, որում եղել է 181 ուղեւոր, եւ ինքնաթիռի 8 անձնակազմը:

«Lion Air» բիւջետային աւիաընկերութեան օդանաւը կատարում էր Ջակարտայից Սումատրա կղզի չւերթը: Ինքնաթիռն Ինդոնեզիայի մայրաքաղաքի օդանաւակայանում օդ էր բարձրացել տեղական ժամանակով 06:20-ին եւ ռադարներից անհետացել էր 06:33-ին:

Արեւմտեան Ճաւայի ափերի մօտ ծովում օդանաւի խոշոր բեկորների առկայութեան մասին առաջին տեղեկութիւնները Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ աղէտների հետեւանքների վերացման ազգային գործակալութիւնը ստացել է աղէտի շրջանում գտնւող քաղաքացիական նաւերի անձնակազմերից:

Կործանւած օդանաւը նոր է եղել: Այն արտադրւել է 2018 թւականին եւ «Lion Air» աւիաընկերութեան  կողմից շահագործւել է 2018 թւականի օգոստոսի 15-ից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։