Հա

Հասարակական

03/11/2018 - 16:00

Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Սուէզի ջրանցքի այլընտրանք ստեղծել

Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կը գործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կը դառնայ Սուէզի ջրանցքի այլընտրանքը: 

«alikonline.ir» - Ռուսաստանկը, Իրանը եւ Հնդկաստանը մտադիր են Ասիայի տարածաշրջանում վերակառուցել լոգիստիկան եւ կը գործարկեն նոր միջազգային փոխադրամիջանցք, որը կը դառնայ Սուէզի ջրանցքի այլընտրանքը: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հաղորդւում է Հնդկաստանի առեւտրի եւ արդիւնաբերութեան նախարարութեան մամուլի տեղագրում:

Նշւած է, որ նոյեմբերի 23-ին տեղի կունենայ Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կողմերը կը քննարկեն «Հիւսիս-հարաւ» միջազգային փոխադրամիջանցքի գործարկումը: 7200 կիլոմետր երկարութեամբ այդ երթուղին Հնդկական ովկիանոսը կը միացնի Ռուսաստանի եւ Եւրոպայի հետ: 2014 եւ 2017 թւականներին նախագծի մասնակիցներն արդէն թեստային գործարկումներ են կատարել այդ երթուղով:

Ապրանքները Հնդկաստանից ծովով ճանապարհ կընկնեն Իրանի Բանդար Աբաս նաւահանգիստ, որ գտնւում է Պարսից ծոցի ափին, որտեղից գնացքներով դրանք կը հասցնեն մինչեւ Կասպից ծովում Իրանի խոշորագոյն նաւահանգիստ՝ Բանդար Անզալի: Այնուհետեւ դրանք կը տանեն Աստրախան եւ երկաթուղային տրանսպորտով կուղարկեն Եւրոպա: Նշւում է, որ նոր երթուղով փոխադրումը 30-40 տոկոսով աւելի արագ եւ աւելի էժան կը լինի Սուէզի ջրանցքով փոխադրելուց: Այսպէս, Մումբայից Մոսկւա բեռի փոխադրման ժամկէտները պէտք է կրճատւեն մօտաւորապէս 20 օրով:

Նախագիծն իրականացւում է Չինաստանի «Մէկ գօտի-մէկ ուղի» նախաձեռնութեանը համապատասխան: Ինչպէս սպասւում է, նոր երթուղով կարելի կը լինի տարեկան փոխադրել 20-ից մինչեւ 30 միլիոն տոննա ապրանքներ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

  • Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին
    Ռուսաստանը չի մասնակցի Վարշաւայի խորհրդաժողովին

    Ռուսատանը հրաժարւել է մասնակցել Մերձաւոր Արեւելքի հարցերով Լեհաստանի մայարքաղաք Վարշաւայում անցկացւող խորհրդաժողովին: Այդ մասին յայտնել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Եացէկ Չապուտովիչը: 

  • Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները
    Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները

    Հայաստանում աղմուկ է բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար, գեներալ-լէյտենանտ Մոհամադ Բաղերի՝ Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն արած յայտարարութիւնը, թէ՝ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը․ ուժով ձեռք բերւող սահմանների փոփոխութիւնն անթոյլատրելի է, եւ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

  • «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան
    «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան

    «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում իրանական դիրքորոշումը չի փոխւել»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով նախօրէին Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիի Բաքու կատարած այցի ընթացքում Ղարաբաղեան թեմատիկայի արծարծմանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։