Հա

Հասարակական

04/11/2018 - 08:30

Հետազօտութիւն. «Սմարթֆոններն ազդում են երեխայի հոգեկան առողջութեան վրայ»

Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

«alikonline.ir» - Տասնութ տարեկանից փոքր երեխաներն ու դեռահասները, որոնք օրւայ ընթացքում սմարթֆոնների, այլ գաջեթների կամ հեռուստացոյցի էկրանի առաջ մէկ ժամից աւելի ժամանակ են անցկացնում, կարող են հոգեկան խնդիրներ ձեռք բերել:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «ria.ru»-ն, նման եզրայանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ հրապարակելով անցկացւած հետազօտութեան արդիւնքները:

Գիտնականները երեխաների առողջական վիճակի վերաբերեալ հարցում են անցկացրել ծնողների շրջանում՝ հետաքրքրւելով երեխաների վարքագծում խնդիրների առկայութեան, նրանց զգայական վիճակի, զարգացման մասին: Բացի այդ նրանք հարցրել են՝ քանի ժամ են երեխաներն անցկացնում էկրանների առաջ:

Արդիւնքում մասնագէտները նկատել են, որ օրական մէկ ժամն արդէն բաւական է, որպէսզի երեխայի հոգեկան վիճակը վատանայ: Մասնաւորապէս դա նկատւում է հետաքրքրասիրութեան, ինքնավերահսկման, զգայական կայունութեան մակարդակաների նւազմամբ ու աւելի ցրւած դառնալու փաստով:

Բացի այդ, երեխաների մօտ խոչընդոտներ են նկատւել հասակակիցների հետ շփման հարցում:

Մասնագէտները նշել են, որ 14-17 տարիքային խմբի ներկայացուցիչների մօտ նկատւում է ընկճախտ ու անհանգստութեան զգացում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։