Հա

Հասարակական

17/11/2018 - 09:10

Ամերիկահայերի ստեղծած «ServiceTitan» ստարտափը 165 մլն. դոլարի ներդրում է ստացել

Հայազգի Արա Մահդեսեանի եւ Վահէ Կուզոյեանի ստեղծած ամերիկեան «ServiceTitan» ստարտափը, որը տնային ծառայութիւններ մատուցող ընկերութիւններին ծրագրային եւ տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում, 165 մլն. դոլարի ներդրում է ներգրաւել «Index Ventures», «Dragoneer» եւ այլ ընկերութիւններից:

«alikonline.ir» - Հայազգի Արա Մահդեսեանի եւ Վահէ Կուզոյեանի ստեղծած ամերիկեան «ServiceTitan» ստարտափը, որը տնային ծառայութիւններ մատուցող ընկերութիւններին ծրագրային եւ տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում, 165 մլն. դոլարի ներդրում է ներգրաւել «Index Ventures», «Dragoneer» եւ այլ ընկերութիւններից:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Bloomberg» գործակալութիւնը՝ մէջբերելով Վահէ Կուզոյեանին, հաւաքագրւած միջոցները կուղղւեն շուկայի ընդլայնմանը, յաճախորդներին յաւելեալ արտադրանք տրամադրելուն եւ խոշոր գործընկերների հետ համագործակցութեանը:

«Մեր արտադրանքն օգնում է յաճախորդներին բիզնես լուծումներ գտնել գործնականում բոլոր աշխատանքային գործընթացներում, այդ թւում՝ ծրագրումը, հաշիւների բջջային համակարգումը, վճարումները»,- ասել է Վահէ Կուզոյեանը: 

Տնային ծառայութիւնների ոլորտում գործող ընկերութիւններին աջակցող հարթակը գործում է 2012-ից ի վեր: Այն հիմնադրողները Հարաւային Կալիֆորնիայի եւ Սթենֆորդի համալսարանների շրջանաւարտներ են: Նրանք երկուսն էլ ԱՄՆ են տեղափոխւել մանուկ հասակում: Նրանց հայրերը վերանորոգման աշխատանքներ են կատարել, ինչ էլ ոգեշնչել է երիտասարդներին ՏՏ-հարթակ ստեղծել, որը կօգնի նրանց բիզնես վարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։