Հայկական արմատներով արգենտինացի նախկին թենիսիստ Դաւիթ Նալբանդեանը լուսանկար է հրապարակել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնէլ Մեսսիի եւ Ժերար Պիկէի հետ:
«alikonline.ir» - Հայկական արմատներով արգենտինացի նախկին թենիսիստ Դաւիթ Նալբանդեանը լուսանկար է հրապարակել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնէլ Մեսսիի եւ Ժերար Պիկէի հետ: Տեղեկանցում է «tert.am»-ը:
«Շնորհակալ եմ Ձեզ` Լիոնէլ Մեսսի եւ Ժերար Պիկէ, մեզ ձեր մարզմանը հիւրընկալելու համար: Նկատելի չէ, բայց Թէոն իսկապէս հիացած էր»,- գրել է Նալբանդեանն «Instagram»-ի իր էջում հրապարած լուսանկարի նկարագրութիւնում:
Յիշեցնենք` Նալբանդեանը ծնւել է արգենտինական Կորդոբա քաղաքում 1982 թւականին: 2008 թւականին Արգենտինայում Հայաստանի դեսպանը Նալբանդեանին հայկական անձնագիր է շնորհել:
Դաւիթ Նալբանդեանը «Մեծ սաղաւարտի» մրցումների 4 կիսաեզրափակչի է մասնակցել, իսկ 2002 թւականին դարձել է Վիմբլդոնի եզրափակիչներին մասնակցած առաջին արգենտինացին: Նալբանդեանը 11 տարբեր մրցաշարերի յաղթող է դարձել, երեք անգամ դուրս է եկել Դեւիսի գաւաթի եզրափակի եւ դարձել է աշխարհի երրորդ ռակետը: Թենիսիստը մարզական կարիերան աւարտել է 2013 թւականին:
Այդ ժամանակից ի վեր հայ մարզիկն աւտոարշաւորդի կարիերա է սկսել, որտեղ բաւականին յաջողութիւններ է գրանցել: