ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 57 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» (SpongeBob SquarePants) մուլտսերիալի հեղինակ Սթիւէն Հիլենբերգը: Այս մասին գրում է «tert.am»-ը:
«alikonline.ir»- ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում 57 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» (SpongeBob SquarePants) մուլտսերիալի հեղինակ Սթիւէն Հիլենբերգը: Այս մասին գրում է «tert.am»-ը:
Պորտալի տւեալներով՝ Հիլենբերգը մահացել է երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, սակայն այդ մասին յայտնի է դարձել միայն յաջորդ օրը: Պրոդիւսերի մահւան պատճառ է դարձել նախորդ տարւայ մարտին ախտորոշւած կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որն ախտահարում է հիւանդի գլխուղեղի բջիջները:
«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ»-ն ամերիկեան մուլտսերիալ է, որը թողարկւել է 1999 թւականին եւ բաղկացած է 12 եթերաշրջանից: Մուլտսերիալը շատ սիրւած է եւ տարիների ընթացքում արժանացել է բազում պատւաւոր մրցանակների: