Հա

Հասարակական

28/11/2018 - 14:24

Կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը

78 տարեկան հասակում կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, , ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը: Այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Շահբազեանի հարազատներից:

«alikonline.ir» - 78 տարեկան հասակում կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, , ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը: Այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Շահբազեանի հարազատներից:

Մարտին Շահբազեանը 1976-ից մինչեւ 2001թ-ն աշխատել է «Արմէնպրես» լրատւական գործակալութիւնում, ապա որպէս ՀՀ նախագահի լուսանկարիչ:

Մարտին Շահբազեանը ծնւել է 1940 թ. յունիսի 25-ին, Երեւանում: 1958-ին աւարտել է Նար Դոսի անւան միջնակարգ դպրոցը: Սկսած 6-րդ դասարանից` յաճախել է Ղուկաս Ղուկասեանի անւան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն աւարտելուց յետոյ, որպէս արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատւամիջոցների հետ: 1966 թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» եւ «Կոմունիստ» թերթերում:

1974-76 թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալութեան Հայաստանի մասնաճիւղում` որպէս սեփական թղթակից: 1976-2001 թթ.-ին աշխատել է «Արմէնպրես» գործակալութիւնում: 2001-2018 թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենեակի ֆոտոթղթակիցն էր: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդէսների, երեք անգամ ճանաչւել է ՏԱՍՍ-ի լաւագոյն լուսանկարիչ: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նւիրւած լուսանկարը «Reuters» գործակալութեան կողմից արժանացել է «Տարւայ լաւագոյն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդէսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում:

Յարակից լուրեր

  • 95 տարեկանում մահացել է «Իբուպրոֆեն» դեղամիջոցը յայտնաբերած բրիտանացի դեղագէտը
    95 տարեկանում մահացել է «Իբուպրոֆեն» դեղամիջոցը յայտնաբերած բրիտանացի դեղագէտը

    Մեծ Բրիտանիայում 95 տարեկանում մահացել է Սթիւարտ Ադամսը, որն առաւել յայտնի է «Իբուպրոֆեն» ցաւազրկող դեղամիջոցի ստեղծման գործում ունեցած մեծ աւանդով: 

  • Մահացել է Միշէլ Լեգրանը
    Մահացել է Միշէլ Լեգրանը

    86 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքաւորող, դիրիժոր եւ երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկէ գլոբուս»-ի դափնեկիր Միշէլ Լեգրանը: 

  • Վախճանւել է այաթ. Հաշեմի Շահրուդին
    Վախճանւել է այաթ. Հաշեմի Շահրուդին

    Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, յետ երկարատեւ հիւանդութեան վախճանւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհրդի նախագահ, այաթ. Սէյէդ Մահմուդ Հաշեմի Շահրուդին:

  • Մահացել է Իրաջ Դանայի Ֆարդը
    Մահացել է Իրաջ Դանայի Ֆարդը

    Յետ կարճատեւ հիւանդութեան, այսօր՝ առաւօտեան իր մահկանացուն կնքեց Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին ֆոտբոլիստ, Իրաջ Դանայի Ֆարդը:

  • Մահացել է Ջորջ Բուշ աւագը
    Մահացել է Ջորջ Բուշ աւագը

    94 տարեկան հասակում, մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքէր Բուշը: Նա մահացել է ուրբաթ՝ ուշ երեկոյեան, Տեխաս նահանգի Հիւստոն քաղաքում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։