Հա

Հասարակական

07/12/2018 - 13:30

Սպիտակի աւերիչ երկրաշարժից 30 տարի է անցել

Հայաստանի պատմութեան մէջ ամենասարսափելի եւ աւերիչ երկրաշարժի օրից անցել է 30 տարի: 1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկեանների ընթացքում աւերածութիւններ եղան Հայաստանի 21 քաղաքներում եւ 324 գիւղերում, ոչնչացաւ Սպիտակ քաղաքն ու յարակից գիւղերը, քանդւեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գիւմրիի (Լենինական) շինութիւնների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհաւիրքն ընդգրկեց երկրի տարածքի աւելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տաւուշի մարզերը: Զոհւեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձաւ, շուրջ կէս միլիոնը  մնաց անօթեւան:

«alikonline.ir» - Հայաստանի պատմութեան մէջ ամենասարսափելի եւ աւերիչ երկրաշարժի օրից անցել է 30 տարի: 1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, վայրկեանների ընթացքում աւերածութիւններ եղան Հայաստանի 21 քաղաքներում եւ 324 գիւղերում, ոչնչացաւ Սպիտակ քաղաքն ու յարակից գիւղերը, քանդւեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գիւմրիի (Լենինական) շինութիւնների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը: Բնական արհաւիրքն ընդգրկեց երկրի տարածքի աւելի քան 40%-ը` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տաւուշի մարզերը: Զոհւեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձաւ, շուրջ կէս միլիոնը  մնաց անօթեւան:

Կամաւորներից բացի, փրկարարական աշխատանքներին մասնակցեց աւելի քան 20 հազար զինւոր ու սպա, փլատակները մաքրելու գործում ներգրաււեց աւելի քան 3 հազար միաւոր ռազմական տեխնիկա։ Ամբողջ երկրում մարդասիրական օգնութեան հաւաք կազմակերպւեց։ 

Աւերւած շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետութիւնները: 111 երկիր, ներառեալ` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորւեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ–ն եւ Շւէյցարիան, օգնութիւն ցուցաբերեց ԽՍՀՄ-ին` տրամադրելով փրկարարական սարքաւորումներ, մասնագէտներ, սննդամթերք եւ դեղորայք։ Օգնեցին նաեւ վերականգնողական աշխատանքներում։ 

1988-ի երկրաշարժից յետոյ Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնաւուրը Փարիզում ստեղծեց աղէտից տուժածների օգնութեան հիմնադրամ, որը կոչւեց «Ազնաւուրը` Հայաստանի համար»։ 1993-ին Երեւանում բացւեց այդ կազմակերպութեան ներկայացուցչութիւնը։ 

1988-ից ի վեր Ազնաւուրը բազմաթիւ անգամ է Հայաստան այցելել, կազմակերպել նւիրատւութիւնների հաւաք, բարեգործական համերգներ եւ այլն։ 

Այսօր 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակի օրն է:

Յարակից լուրեր

  • 1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում
    1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թ. դեկտ. 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թ.-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին։

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Հայաստանի 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի յիշատակին

    Սրանից 30 տարիներ առաջ 1988 թւականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ահաւոր երկրաշարժին զոհ գնացին տասնեակ հազարաւոր հայորդիներ:

    Զոհւածների հոգիների խաղաղութեան առիթով, երէկ առաւօտեան դեկտ. 7-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում յաւարտ ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն:

  • «Hollywood Reporter»-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին
    «Hollywood Reporter»-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին

    Սպիտակի 1988 թւականի աւերիչ երկրաշարժը, որը հարւած էր Հայաստանի հիւսիսի համար եւ որը խլեց  տասնեակ հազարաւոր մարդկային կեանքեր, շարժառիթ հանդիսացաւ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի աւերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը:

  • ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի օր
    ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 7-ը հռչակել է Սպիտակի երկրաշարժի օր

    ԱՄՆ Կանզաս նահանգը դեկտեմբերի 6-ը հռչակել է որպէս Հայաստանի եւ Կանզասի միջեւ գործընկերութեան օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի օր: Հռչակագիրը ներկայացւել է ՀՀ կառավարութեանը: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողներին տեղեկացրին ՀՀ ԱՄՆ դեսպանատան հասարակութեան հետ կապերի բաժնից: 

  • Մէկ նոր նամականիշ՝ նւիրւած «Սպիտակի երկրաշարժ» թեմային 
    Մէկ նոր նամականիշ՝ նւիրւած «Սպիտակի երկրաշարժ» թեմային 

    2018 թւականի դեկտեմբերի 7-ին Գիւմրու քաղաքապետարանի շէնքում, Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան արտագնայ նիստից անմիջապէս առաջ, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց ե շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշ՝ նւիրւած «Սպիտակի երկրաշարժ» թեմային: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։