Հա

Հասարակական

15/12/2018 - 15:10

Քերմանում երաշտի սոսկալի հետեւանքները՝ ֆոտոշարքով

Բրիտանական «Daily Mail» պարբերականն ուշագրաւ ֆոտոշարք է հրապարակել, անդրադարռնալով Քերման նահանգում արդէն շուրջ երեք տասնամեակ շարունակւող սոսկալի երաշտի հետեւանքներին:

«alikonline.ir» - Բրիտանական «Daily Mail» պարբերականն ուշագրաւ ֆոտոշարք է հրապարակել, անդրադարռնալով Քերման նահանգում արդէն շուրջ երեք տասնամեակ շարունակւող սոսկալի երաշտի հետեւանքներին:

Լուսանկարներում ընդգծւած է, թէ կլիմայական փոփոխութիւններն ինչպիսի աղէտալի հետեւանքներ են ունեցել յատկապէս նահանգի գիւղացիական բնակչութեան համար:

Լուսանկարների հեղինակ Մոհամմադ Բաղալ Ասղարին նշել է, որ ֆոտոշարքով ցանկանում է ցոյց տալ, թէ ինչպիսի սարսափելի պայմաններում են մարդիկ ապրում Քերմանում:

Նրա խօսքով՝ երաշտը նահանգում արդէն 30 տարի է շարունակւում. չորացել են ջրհորները, հողագործները կորցրել են իրենց այգիներն ու ցանքատարածութիւնները, բնակչութեան զգալի մասն արտագաղթել է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։