Հա

Հասարակական

18/12/2018 - 08:40

«Աւրորա» հայկական մարդասիրական մրցանակն ընդգրկւել է աշխարհի ամենանշանակալի մրցանակաբաշխութիւնների ցանկում

 «Tatler» ամսագրի հոնկոնգեան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական եւ կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհւող ամենանշանակալի մրցանակների տասնեակը:

«alikonline.ir» - «Tatler» ամսագրի հոնկոնգեան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական եւ կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհւող ամենանշանակալի մրցանակների տասնեակը:

Առաջատար մրցանակների ցանկում տեղ է գտել նաեւ բարերար Ռուբէն Վարդանեանի նախաձեռնութեամբ հիմնադրւած «Աւրորա» ամենամեայ մարդասիրական մրցանակը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

««Աւրորա» մրցանակը շնորհւում է 2016 թւականից՝ որպէս երախտագիտութեան նշան Հայոց Ցեղասպանութեան տարիներին հայ ժողովրդին ցուցաբերած օգնութեան համար: «Աւրորա» մրցանակի դափնեկիրներին 100 հազար ԱՄՆ դոլար է շնորհւում, ինչը հնարաւորութիւն է տալիս նրանց շարունակել իրենց մարդասիրական գործունէութիւնը»,- ասւում է «Hong Kong Tatler»-ի յօդւածում:

Ամենանշանակալի մրցանակաբաշխութիւնների տասնեակում ընդգրկւել են նաեւ ԱՄՆ-ում շնորհւող «Breakthrough Prize» մրցանակը գիտութեան ոլորտում, շւեդական «The New Shape Prize»-ը, հոնկոնգեան «The One» մրցանակը, նորւեգական «Kavli Prize» գիտական մրցանակը եւ այլ պարգեւատրումներ: 

Յարակից լուրեր

  • Թոմ Քաթինան նշանակւել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ
    Թոմ Քաթինան նշանակւել է «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ

    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնութեան նախագահ դառնալու մասին:

  • Ռուբէն Վարդանեանն ասաց՝ ինչպէս է «Աւրորա»-ն օգնում Հայաստանին
    Ռուբէն Վարդանեանն ասաց՝ ինչպէս է «Աւրորա»-ն օգնում Հայաստանին

    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն օգնում է ամենակարեւոր գործում․ Հայաստանն աւելի ճանաչւած է դառնում աշխարհում։

  • Յարութ Շիթիլեանը կը դառնայ «Աւրորա»-ի յաջորդ գործադիր տնօրէնը
    Յարութ Շիթիլեանը կը դառնայ «Աւրորա»-ի յաջորդ գործադիր տնօրէնը

    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրները յայտնում են, որ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան յաջորդ գործադիր տնօրէնն է լինելու կանադահայ Յարութ Շիթիլեանը։ Պաշտօնավարման շրջանը նա կը սկսի յուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլաւեանին, որը զբաղեցրել է այդ պաշտօնը այս բացառիկ նախաձեռնութեան սկզբնաւորման օրից։

  • «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը տարածում է «Աւրորա»-ի գաղափարներն ու նախագծերն աշխարհով մէկ
    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը տարածում է «Աւրորա»-ի գաղափարներն ու նախագծերն աշխարհով մէկ

    «Իր գործունէութեան երրորդ տարում «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը վերափոխում է հայկական փորձառութիւնը համաշխարհային շարժման, որը կոչւած է մեզնից իւրաքանչիւրին ոգեշնչելու գործի՝ յանուն մարդկութեան եւ մարդկային կեանքի։ Ուրախալի է, երբ «Աւրորա»-ի հերոսներին հրաւիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թէ ինչ ազդեցութիւն են նրանք գործում ինչպէս մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպէս էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների վրայ»,- նշեց «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆէյեանը։ 

  • Մոսուլից եզդի ուսանողը դարձել է «Աւրորա»-ի նոր կրթաթոշակի առաջին ստացողը
    Մոսուլից եզդի ուսանողը դարձել է «Աւրորա»-ի նոր կրթաթոշակի առաջին ստացողը

    «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն յայտնում է եզդի աշակերտների համար ամենամեայ նոր կրթաթոշակի հաստատման մասին, որն ստեղծւել է մարդու իրաւունքների աշխարհահռչակ ակտիւիստ, ազգութեամբ եզդի Լամիեա Հաջի Բաշարի հետ համագործակցութեամբ։

    Սա 7 միլիոն դոլար բիւջէ ունեցող Երախտագիտութեան կրթաթոշակների ծրագրի յաւելումն է, որը հիմնւել է՝ ի երախտագիտութեան այն երկրների ժողովուրդներին, որոնք աւելի քան մէկ դար առաջ սնունդ եւ ապաստան են տրամադրել Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով տեղահանւածներին։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։