Հա

Հասարակական

18/12/2018 - 08:30

Հարցում. Երեխաները Ձմեռ պապիին դադարում են հաւատալ ութ տարեկանից

Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հաւատալ Ձմեռ պապիի մասին Սուրբծննդեան գլխաւոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակւած «Սանտայի հարցման» եզրակացութիւնների համաձայն, երեխաները հիմնականում Ձմեռ պապիին դադարում են հաւատալ ութ տարեկանից:

«alikonline.ir» - Էքսեթերի համալսարանի պրոֆեսորը պարզել է միջին տարիքը, երբ երեխաները դադարում են հաւատալ Ձմեռ պապիի մասին Սուրբծննդեան գլխաւոր առասպելին: Համալսարանի կայքում հրապարակւած «Սանտայի հարցման» եզրակացութիւնների համաձայն, երեխաները հիմնականում Ձմեռ պապիին դադարում են հաւատալ ութ տարեկանից: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Հետազօտութեան ընթացքում հոգեբան Քրիս Բոյլը նաեւ պարզել է, որ երեխաներից շատերը չեն վախենում յայտնւել անհնազանդների ցուցակում եւ յաճախ ծնողների առջեւ կեղծաւորում են՝ պաշտպանելով առասպելը: Գիտնականի եզրակացութիւնները հիմնւած են ամբողջ աշխարհի 1.2 հազար մեծահասակների պատասխանների վրայ, որոնք գլխաւորապէս անդրադարձել են մանկական յիշողութիւններին:

Հարցման մասնակիցների աւելի քան երրորդ մասը (34 տոկոսը) կը ցանկանար հեքիաթային հերոսի նկատմամբ հաւատը պահպանել նաեւ չափահաս դառնալով. նոյնքան հարցւածներ էլ կարծում են, որ առասպելը նպաստել է մանկութեան շրջանում իրենց լաւ վարքագծին: 

Ընդ որում՝ 47 տոկոսը կապ չի նկատել իր վարքագծի եւ Ձմեռ պապիի նկատմամբ հաւատի միջեւ: Հարցման մասնակիցների 30 տոկոսից աւելին պատմել են, որ վշտացել են, երբ իմացել են, որ Ձմեռ պապին գոյութիւն չունի, 10 տոկոսը ցասումով է լցւել, իսկ 15 տոկոսն իրեն խաբւած է զգացել իր ծնողների կողմից: 

Չնայած դրան, հարցւածների միայն 30 տոկոսն է կարծում, որ առասպելի պսակազերծումը ազդել է մեծահասակների նկատմամբ իրենց վստահութեան վրայ: Իսկ մեծամասնութեան (56 տոկոս) համար այդ նորութիւնը աւագներին պակաս վստահելու առիթ չի դարձել: 

Ծնողների 72 տոկոսը խոստովանում է, որ իրենց հաճոյք է պատճառում ընտանիքում առասպելի պահպանումը, թէեւ 40 տոկոսն իրենց երեխաներին ճշմարտութիւնն է պատմել, եթէ նրանք ուղղակիօրէն հարցրել են Ձմեռ պապիի մասին, հաղորդել ե «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

  • 2018 թ.-ին Արցախում ծնւել է 2328 երեխայ
    2018 թ.-ին Արցախում ծնւել է 2328 երեխայ

    2018թ. ընթացքում Արցախում ծնւած երեխաների թիւը կազմել է 2328, ինչը 8-ով պակաս է նախորդ տարւայ ցուցանիշից: 

  • Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»
    Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»

    «New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ 

  • Ինչո՞ւ են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ
    Ինչո՞ւ են աշխարհում աւելի շատ տղաներ ծնւում, քան աղջիկներ

    Ծնւող երեխաների մէջ տղաներն աւելի շատ են ոչ միայն Բրիտանիայում, այլ նաեւ աշխարհի միւս երկրներում։ Նորմալ է համարւում 105 տղան 100 աղջկայ դիմաց յարաբերակցութիւնը, սակայն տղաները կարող են էլ աւելի շատ լինել, եթէ երկրում սեռով պայմանաւորւած յղիութեան ընդհանտումներ են կատարւում։

  • Կաղանդ պապին Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթօջախում
    Կաղանդ պապին Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթօջախում

    Ամանորի նախապատրաստման տօնական ժամանակահատւածը առաւել պայծառացաւ, երբ շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Կաղանդ պապին ժամանեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի յարկը: 

  • Կաղանդ պապի աւանդական այցը Թաւրիզի հայոց ազգային դպրոց
    Կաղանդ պապի աւանդական այցը Թաւրիզի հայոց ազգային դպրոց

    Թաւրիզի հայոց ազգային դպրոցը շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ի կէսօրին դիմաւորեց Կաղանդ պապին, որը տարեկան այցով եկել էր ուրախացնելու տեսչութեան, նահանգի կրթական խորհրդի պատասխանատու հիւրերին, հոգաբարձութեան կազմին, ուսուցչական եւ ծնողական խորհուրդներին եւ աշակերտութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։