Հա

Հասարակական

18/12/2018 - 12:20

2017-ին Հայաստանի բնակչութիւնը նւազել է 13 հազարով. վիճակագրական տւեալներ

2018 թ. յունւարի 1-ի դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թւաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն. 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017 թ. տարեսկզբին։

«alikonline.ir» - 2018 թ. յունւարի 1-ի դրութեամբ ՀՀ մշտական բնակչութեան թւաքանակի ցուցանիշը կազմել է 2 մլն. 972 հազար 7 մարդ, ինչը նշանակում է՝ 13 հազար 4 մարդով պակաս, քան 2017 թ. տարեսկզբին։ Ըստ «news.am»-ի՝ այս մասին յայտնում է Ազգային վիճակագրական ծառայութիւնը։

Վիճակագրութեան համաձայն, 2018 թ.-ի տարեսկզբին քաղաքային բնակչութեան մասնաբաժինը կազմել է 63.8%, իսկ գիւղականը՝ 36.2%:

Նոյն ժամանակահատւածում ՀՀ մշտական բնակչութեան կառուցւածքում 47.4%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52.6%-ը` կանայք: Բնակչութեան միջին տարիքը կազմել է 36.5 տարի, տղամարդկանց համար` 34.5, իսկ կանանց համար` 38.2 տարի:

Ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանւած ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթէ երկրի բնակչութեան կառուցւածքում 65 եւ բարձր տարիքի բնակչութեան մասնաբաժինը կազմում է 7%-ից աւելի, ապա տւեալ բնակչութիւնը համարւում է ծերացող: Այդ ցուցանիշը 2018 թ. տարեսկզբի դրութեամբ ՀՀ-ում կազմել է 11.6%:

Յունւարի 1-ի դրութեամբ մշտական բնակչութեան 36.2 տոկոսը կենտրոնացւած է եղել Երեւան քաղաքում, իսկ Արարատի, Արմաւիրի եւ Կոտայքի մարզերից իւրաքանչիւրում բնակւել է Հանրապետութեան բնակչութեան 8.5%-8.9%, Լոռու, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում, համապատասխանաբար` 7.3%-7.9%, Արագածոտնի, Սիւնիքի եւ Տաւուշի մարզերից իւրաքանչիւրում՝ 4.2%-4.7%, իսկ 1.7%՝ Վայոց ձորի մարզում:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։