Հա

Հասարակական

19/12/2018 - 08:00

«Bloomberg». «Կանանց ու տղամարդկանց իրաւահաւասարութեանը հարկ կը լինի սպասել եւս 200 տարի»

Կանանց ու տղամարդկանց իրական իրաւահաւասարութեան հասնելու համար, այդ թւում՝ աշխատանքի վարձատրութեան առումով, կը պահանջւի եւս 202 տարի: 

«alikonline.ir» - Կանանց ու տղամարդկանց իրական իրաւահաւասարութեան հասնելու համար, այդ թւում՝ աշխատանքի վարձատրութեան առումով, կը պահանջւի եւս 202 տարի: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ զեկոյց Գենդերային խզման մասին-2018»-ը:

Քաղաքականութեան, առողջապահութեան եւ կրթութեան ոլորտներում գենդերային անհաւասարութիւնը մէկ տարում բարելաււել է 0.1 տոկոսից էլ պակաս չափով, ինչը նշանակում է, որ հաւասարութեան հասնելու համար կը պահանջւի 108 տարի:

Սակայն տնտեսական հնարաւորութիւնների առումով խզումը մնում է ամենախնդրայարոյց բնագաւառը:

«Գլոբալ մասշտաբով մենք տեսնում ենք, որ չունենք որեւէ մի երկիր, որը գենդերային հաւասարութեան հասնէր՝ անկախ զարգացման մակարդակից, տարածաշրջանից կամ տնտեսութեան տիպից: Գենդերային անհաւասարութիւնը իրողութիւն է ամբողջ աշխարհում, եւ մենք դա տեսնում ենք կանանց կեանքի բոլոր ասպեկտներում»,- ասել է Աննա-Կարին Ջաթֆորսը՝ «ՄԱԿ-կանայք» կառոյցի տարածաշրջանային տնօրէնը:

Նա յաւելել է, որ «202 տարին չափազանց երկար ժամանակ է տնտեսական արդարութեան հասնելու համար»: Գլոբալ վարկանիշային աղիւսակում առաջին տեղն արդէն տասը տարւայ ընթացքում զբաղեցնում է Իսլանդիան. լիակատար հաւասարութեան ապահովման ճանապարհը նա յաղթահարել է 85.8 տոկոսով:

Նրան յաջորդում են Նորւեգիան, Շւեդիան եւ Ֆինլանդիան: Տնտեսական հնարաւորութիւնների իրաւահաւասարութեան ապահովման բնագաւառում նւազագոյն առաջընթացն արձանագրած երկրները գտնւում են Մերձաւոր Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում: Դրանց թւում են՝ Սաուդական Արաբիան, Իրանը, Չադը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմէնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։