Հա

Հասարակական

22/12/2018 - 09:05

Մահապատժի է ենթարկւել երկրի տնտեսական համակարգի քայքայման մէջ մեղադրւող եւս մէկ մեղադրեալ

Այսօր՝ վաղ առաւօտեան մահապատժի է ենթարկւել երկրի տնտեսական համակարգի քայքայման մէջ մեղադրւող եւս մէկ մեղադրեալ: 

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան մահապատժի է ենթարկւել երկրի տնտեսական համակարգի քայքայման մէջ մեղադրւող եւս մէկ մեղադրեալ: Այդ մասին տեղեկանում ենք Թեհրանի ընդհանուր իրաւասութեան եւ յեղափոխութեան դատարանի հանրութեան հետ կապերի բաժնից:

Դատապարտեալը Համիդռեզա Բաղերի Դերմանին է, ով հանրութեանն առաւել յայտնի է «կուպրի արքայ» մականունով: Նա մեղադրւում էր յանցաւոր ցանցի ձեւաւորմամբ եւ անօրինական գործարքների միջոցով երկրի տնտեսական եւ ֆինանսական համակարգին հարւածելու մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։