Հա

Հասարակական

24/12/2018 - 08:35

Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհերի թիւը հասել է 281-ի. կայ նոր ցունամիների վտանգ

Ինդոնեզիայի իշխանութիւնները Զոնդեան նեղուցի շրջանի բնակիչներին յորդորել են հնարաւորինս հեռու մնալ ափամերձ շրջաններից: 

«alikonline.ir» - Ինդոնեզիայի իշխանութիւնները Զոնդեան նեղուցի շրջանի բնակիչներին յորդորել են հնարաւորինս հեռու մնալ ափամերձ շրջաններից: Տեղեկացնում է «BBC»-ն՝ նշելով, որ դա պայմանաւորւած է Կրակատուա հրաբխի ակտիւ գործունէութեամբ, ինչն էլ մեծացնում է նոր ցունամիների առաջցման հնարաւորութիւնը:

Իսկ նախօրէին տեղի ունեցած ցունամիի զոհերի թիւը հասել է 281-ի, իսկ վիրաւորներինը՝ աւելի քան 1000-ի: Եւս 400 մարդ համարւում է անհետ կորած: Տեղի աւելի քան 4հազար բնակիչ ստիպւած է եղել լքել տները: Բացի այդ, ցունամիի հետեւանքով գրեթէ ամբողջութեամբ աւերւել է աւելի քան 520 տուն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։