Հա

Հասարակական

25/12/2018 - 09:00

Ճապոնիայում բնակչութեան բնական նւազումը պատմական ռեկորդ է սահմանել

Ճապոնիայի իշխանութիւնների պաշտօնական վիճակագրութեան համաձայն, այս տարի երկրում դիտւում է ողջ պատմութեան ընթացքում բնակչութեան ամենազգալի բնական նւազումը:

«alikonline.ir» - Ճապոնիայի իշխանութիւնների պաշտօնական վիճակագրութեան համաձայն, այս տարի երկրում դիտւում է ողջ պատմութեան ընթացքում բնակչութեան ամենազգալի բնական նւազումը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս յայտնել է «CNN»-ը, անցնող 2018 թւականին նաեւ սահմանվել է ծնելիութեան հակառեկորդ. լոյս աշխարհ է եկել ընդամենը 921 հազար երեխայ: Դա ամենացածր ցուցանիշն է դիտարկումների սկզբից, այսինքն՝ 1899 թւականից ի վեր: 2017 թւականից նորածինների թիւը տարւայ ընթացքում ընկել է 25 հազարով եւ արդէն երրորդ տարին անընդմէջ չի գերազանցում 1 միլիոնը:

Մահացութիւնն անցնող տարում ռեկորդային չափերի է հասել յետպատերազմական ժամանակաշրջանի համար՝ 1.369 միլիոն: Այսպիսով Ճապոնիայում բնակչութեան բնական նւազումը կազմել է 448 հազար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է պատմութեան մէջ:

Ճապոնիան աշխարհի «ամենածեր» ազգերից մէկն է. բնակչութեան աւելի քան 20 տոկոսը 65-ից բարձր տարիքի են: Ներկայում երկրի բնակչութեան թւաքանակը կազմում է 124 միլիոն, բայց 2065 թւականին, ըստ կանխատեսումների, այն կը կազմի 88 միլիոն:

Երկրի իշխանութիւնները փորձում են պայքարել բացասական միտումների դէմ. 2017 թւականին յայտարարւել է, որ կառավարութիւնը լրացուցիչ 18 մլն. դոլար կուղղի նախադպրոցական հաստատութիւնների ֆինանսաւորման եւ երեխաներ ունեցող չքաւոր ընտանիքներին օգնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։