Հա

Հասարակական

31/12/2018 - 12:40

Նոստրադամուսի կանխագուշակութիւնները 2019 թ.-ին. ի՞նչ է սպասում աշխարհին Նոր տարում

Ի՞նչ է սպասւում աշխարհին 2019 թւականին։ Մի քանի դար առաջ յայտնի ֆրանսիացի աստղագուշակ եւ գիտնական Նոստրադամուսը պատմել է այդ մասին։ 

Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարողացել արմատախիլ անել մարդկանց հետաքրքրութիւնը գուշակութիւնների նկատմամբ։ Աշխարհը նախկինի նման կարդում է մարգարէութիւններ, որոնք կարող են լոյս սփռել ապագայի իրադարձութիւնների վրայ։

«alikonline.ir»  - Ի՞նչ է սպասւում աշխարհին 2019 թւականին։ Մի քանի դար առաջ յայտնի ֆրանսիացի աստղագուշակ եւ գիտնական Նոստրադամուսը պատմել է այդ մասին։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարողացել արմատախիլ անել մարդկանց հետաքրքրութիւնը գուշակութիւնների նկատմամբ։ Աշխարհը նախկինի նման կարդում է մարգարէութիւններ, որոնք կարող են լոյս սփռել ապագայի իրադարձութիւնների վրայ։

Մի քանի դար առաջ յայտնի ֆրանսիացի աստղագէտ, բժիշկ, գիտնական եւ գուշակ Միշէլ դէ Նոտրդամը, որը յայտնի է Նոստրադամուս անունով, պատմել է այն մասին, թէ ինչ է սպասում աշխարհին ընդհուպ մինչեւ աշխարհի վերջ։ Նա առանց ուշադրութեան չի թողել նաեւ 2019 թւականը։

 

Երրորդ աշխարհամարտ եւ աշխարհայեացքի փոփոխութիւն

Նոստրադամուսը գուշակել է, որ 2019 թւականին կը սկսւի Երրորդ համաշխարհային պատերազմ։ Հէնց այդպէս են վերծանել նրա տեքստը ֆրանսիացի բլոգերները։ 

Նոստրադամուսը նշել է, որ 2019 թւականին զինւած հակամարտութեան մասնակիցներ կարող են դառնալ մի կողմից ԱՄՆ-ը կամ Եւրոպան, միւս կողմից` Ռուսաստանը կամ Չինաստանը։

Դիմակայութիւնը երկար կը լինի։ Եթէ հաւատալ կանխագուշակութիւններին, ապա պատերազմը կը տեւի 27 տարի։ Արդիւնքում նա կը յանգեցնի Արեւմուտքի թուլացմանը։

Նոստրադամուսը գրել է նաեւ, որ 2019 թւականին կը տարածւեն ծայրայեղական գաղափարներ, ինչի պատճառով տեղի կունենան բազմաթիւ ահաբեկչութիւններ։

«Աստծոյ թշնամիները սրբապղծութիւն են անում եւ ցանկանում վիճարկել սուրբ օրէնքները»,- գրել է գուշակը 43-րդ կատրենում (4-րդ ցենտուրիոն)։

Բացի այդ, նա խօսել է տեղեկատւական պատերազմի մասին, երբ «խօսքը թրից սուր կը լինի»։

Նոստրադամուսը կանխատեսել է, որ մի շարք եւրոպական պետութիւններում աշխարհայացքի փոփոխութիւն տեղի կունենայ։ Նա նաեւ նշել էր, որ 2019 թւականի Արեւմուտքում անկում կապրեն քրիստոնէական արժէքները եւ կը սկսւի տարածւել իսլամը։

 

Մեծ երկրաշարժ եւ ջրհեղեղ

Նոստրադամուսը 2019 թւականին նաեւ բնական աղէտներ է կանխագուշակել։ Մասնաւորապէս, ամենասարսափելին կը լինի երկրաշարժն ԱՄՆ-ում։

Գուշակը նշել է, որ այն Ամերիկայի ողջ պատմութեան մէջ կարող է ամենամեծ աղէտը դառնալ։

Ուսումնասիրողները պարզել են, որ երկրաշարժի օջախը գտնւելու է Կալիֆոյնիայի եւ Վանկոււէր կղզու (Կանադա) միջեւ։

2019 թւականը նաեւ ջրհեղեղների տարի կը լինի։ Ինչպէս կանխագուշակում է Նոստրադամուսը, ուժեղ ջրհեղեղ կը լինի Թուրքիայի եւ Իրանի սահմանին։

Բացի այդ գուշակը կանխատեսել է, որ Ֆրանսիայի գետերն ու լճերը ուժեղ աղտոտւած կը լինեն 2019 թւականին։

 

Կլիմայի փոփոխութիւն 2019 թւականին

2019 թւականին Նոստրադամուսը կլիմայի կտրուկ փոփոխութիւն է կանխատեսել։ Ըստ նրա այս դէպքում մեղաւորը մոլորակների արտասովոր շքերթն է լինելու։

Աստղաբանի գրառումների համաձայն` Արեւը կը մտնի Ջրհոսի դիմաց կանգնած Առիւծի համաստեղութեան մէջ։ Այդ երեւոյթը տեղի է ունենում 20 տարին մէկ, սակայն 2019 թւականը առանձնայատուկ կը լինի քանի որ, Արեգակնային համակարգը կանցնի գալակտիկական առանցքի միջով։

Ինչպէս նշում են գիտնականները, այդպիսի համընկնում տեղի է ունենում 26 հազար տարին մէկ։

Նոստրադամուսը գրել է, որ տիեզերական այդ երեւոյթը կազդի Երկրագնդի մագնիսական դաշտի վրայ։

Սկզբում ջերմաստիճանը կը սկսի արագ աճել։ Այդ կապակցութեամբ ջրամբարները հետզհետէ կը սկսեն չորանալ, իսկ սառոյցները` հալւել։

 

Կեանք` մինչեւ 200 տարի

Նոստրադամուսի կանխատեսումների համաձայն` յաջորդ տարի ծնւածները կը կարողանան ապրել մինչեւ 200 տարի։ Գուշակն իր գրառումներում նշում է, որ դա հնարաւոր կը լինի բժշկութեան ոլորտում ձեռքբերումների շնորհիւ։ Աւելին, ըստ նրա մարդկանց կեանքը կարող է աւելի երկար լինել։

 

Շփում կենդանիների հետ

2019 թւականի համար Նոստրադամուսի ամենաարտասովոր կանխատեսումներից մէկն այն է, որ մարդիկ կը սկսեն հասկանալ կենդանիներին եւ կը սկսեն նրանց հետ խօսել։

Սակայն, թէ ինչպէս է դա տեղի ունենալու, յայտնի գուշակը չի մանրամասնում։

Կարելի է ենթադրել, որ գիտնականները ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիւ կը կարողանան յատուկ սարք ստեղծել, որն ի զօրու կը լինի ինչ-որ կերպ «կարդալ» կենդանիների մտքերը։

 

Նոստրադամուսի ո՞ր կանխատեսումներն են իրականացել 2018 թւականին

Ֆրանսիացի գուշակ Միշէլ Նոստրադամուսը կանխագուշակել է, որ 2018 թւականին մարդկութեան գլոբալ աղէտներ են բաժին հասնելու։

Մասնավորապէս, որ աշխարհին բնական աղէտներ էին սպասւում. հրդեհներ եւ հրաբուխների ժայթքումներ։

Յիշեցնենք, որ այս տարի ամենախոշոր հրդեհներից մէկը եղաւ Կալիֆորնիայում տեղի ունեցածը։

Կրակը չէին կարողանում մարել 17 օր։ Վերջին տւեալների համաձայն` հրդեհը շուրջ 14 հազար շինութիւն է քանդել, զոհերի թիւը հասել է 85-ի։ Հրդեհւած տարածքի մակերեսը աւելի քան 45 հազար հա. է կազմել։

Վերջին տարիների ամենաուժեղը Գւատեմալայի Ֆուէգօ հրաբխի ժայթքումն էր։ Հրաբխից առաջացած ծխի եւ մոխրի ամպերը մինչեւ 200 կմ. հասան։ Բնական աղէտի հետեւանքով 69 մարդ էր զոհւել, 46-ը տուժել։

Նոստրադամուսը նաեւ Ֆրանսիայում պատերազմ էր կանխատեսել։ Նշենք, որ նոյեմբերի կէսից երկրում շարունակւում են «Դեղին բաճկոններ»-ի բողոքի ցոյցերը։

Սկզբում հանրահաւաքների մասնակիցները բողոքում էին բենզին գների թանկացման դէմ, այնուհետեւ սկսեցին բողոք արտայայտել երկրում առկայ իրավիճակի վերաբերեալ եւ պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հրաժարականը։

Բողոքի ցոյցերն ուղեկցւում են ոստիկանութեան եւ ցուցարարների բախումներով, ծեծով, նաեւ աւտոմեքենաներ են այրւում։

Ցոյցերին 31 հազար մարդ է մասնակցում ամբողջ երկրից, միայն Փարիզում ցուցարարների թիւը հասնում է 8 հազարի։

Ներկայ պահին յայտնի է, որ ցոյցերի ընթացքում 4 մարդ է մահացել, հարիւրաւոր մարդիկ վնասւածքներ են ստացել։ Ոստիկանութիւնն արդէն աւելի քան 4.5 հազար մասնակցի է ձերբակալել։

Գուշակը նաեւ ասել է, որ 2018 թւականին աշխարհում լուրջ տնտեսական խնդիրներ են սպասւում։

 

Ո՞վ է Նոստրադամուսը

Միշէլ դէ Նոտրդամը ծնւել է 1503 թւականին Ֆրանսիայում։ Այն ժամանակների համար բաւական մեծ տարիքում նա հրապարակել է իր առաջին գուշակութիւնները «Միշէլ Նոստրադամուսի մարգարէութիւնը» վերնագրով գրքում։

Յետագայում գիրքը, որը ներկայացւած է եղել քառատող-բանաստեղծութիւնների ժողովածուի տեսքով, նրա աշխատութիւններից ամենայայտնին դարձաւ եւ մինչ օրս ամբողջ աշխարհի բնակիչների մօտ մեծ հետաքրքրութիւն է առաջացնում։

Իր մարգարէութիւնները ֆրանսիացի գիտնականը գրել է գաղտնագրւած մի լեզւով, որը բաղկացած է լատիներէնից, հին ֆրանսերէնից, իտալերէնից եւ յունարէնից: Քառատողերում գրեթէ ոչ մի ամսաթիէ չի նշւում, այդ իսկ պատճառով դրանց հերթականութիւնը ժամանակագրութեանը չի համապատասխանում։

Շատերը մինչ օրս իրական համաշխարհային իրադարձութիւնները Նոստրադամուսի գուշակութիւնների հետ են համեմատում։

Վերցւած է բաց աղբիւրներից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։