Հա

Հասարակական

03/01/2019 - 09:00

Անյայտ ծագումով գարշահոտութիւն՝ Թեհրանում

Երէկ՝ օրւայ երկրորդ կէսին Թեհրանում տարածւել է գարշահոտութիւն, որը լրջօրէն մտահոգել է քաղաքի բնակիչներին:

«alikonline.ir» - Երէկ՝ օրւայ երկրորդ կէսին Թեհրանում տարածւել է գարշահոտութիւն, որը լրջօրէն մտահոգել է քաղաքի բնակիչներին:

Գարշահոտութիւնը յատկապէս զգացւել է մայրաքաղաքի հարաւային եւ կենտրոնական՝ 2-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ եւ 19-րդ թաղամասերում: Իրավիճակը վերահսկելու եւ գարշահոտութեան աղբիւր/աղբիւրների եւ պատճառ/պատճառների գտնելու նպատակով, ձեւաւորւել է աշխատանքային յատւկ խումբ՝ քաղաքապետարանի, հրշէջ ծառայութեան եւ արտակարգ իրավիճակների վարչութեան մասնակցութեամբ:

Գարշահոտութեան տարածման հնարաւոր աղբիւր/աղբիւրները եւ պատճառ/պատճառները դեռեւս յայտնի չեն: Յատնի է միայն, որ ուշ երեկոյեան զգալիօրէն նւազել է գարշահոտութիւնը:

Հասարակութեան մօտ լուրեր էին տարածւել այն մասին, որ դա ծծումբի հոտ է, որը կարող է Դամաւանդ հրաբխային լեռան վերակտիւացման նախանշանը լինել: Լուրը, սակայն, հերքւել է համապատասխան մարմինների կողմից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։