Հա

Հասարակական

05/01/2019 - 08:50

Չինաստանում վերջին 70 տարում առաջին անգամ բնակչութեան նւազում է գրանցւել

Չինաստանի բնակչութիւնը վերջին 70 տարում առաջին անգամ նւազում է գրանցել: 

«alikonline.ir» - Չինաստանի բնակչութիւնը վերջին 70 տարում առաջին անգամ նւազում է գրանցել: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Նշւում է, որ անցած 2018 տարում Չինաստանի բնակչութիւնը նւազել է 1.27 մլն.-ով, սա առաջին նման դէպքն է վերջին 70 տարում:

Յայտնի է, որ 2018-ին Չինաստանում ընդհանուր առմամբ ծնւել է  2.5 մլն. աւելի քիչ երեխայ, քան 2017-ն: Թէեւ սպասւում էր, որ այդ թիւը պէտք է աճէր 790 հազարով:

Մասնագէտները նման պատկերը բացատրում է բնակչութեան շրջանում երիտասարդ կանանց թւաքանակի նւազման հետ, ինչպէս նաեւ շեշտում են, որ որոշ ընտանիքներ չեն ցանկանում երեխայ ունենալ կացարանի, ուսման ու բուժսպասարկման եւ ծառայութիւնների թանկացման պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։