Հա

Հասարակական

07/01/2019 - 09:00

Գիլանէ Ղարբի երկրաշարժից տուժածների թիւը հասել է 75-ի

Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիւը հասել է 75-ի: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - Նախօրէին Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիւը հասել է 75-ի: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այսօր՝ յունւարի 7-ին Գիլանէ Ղարբ քաղաքի բոլոր դպրոցները եւ ուսումնական բարձրագոյն հաստատութիւններն արձակ են յայտարարւել: Կարմիր մահիկի մասնագիտական խմբերը տեղում ուսումնասիրում են երկրաշարժի պատճառած վնասի ծաւալները:

Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:11-ին, 5.9 մագնիտուդ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Քերմանշահ նահանգը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնւել է Գիլանէ Ղարբ քաղաքում: Այն տեղի է ունեցել հիւսիսային լայնութեան 34.16, եւ արեւելեան երկայնութեան 45.66 կոորդինատներով, երկնակեղեւի 10 կմ. խորութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։