Հա

Հասարակական

08/01/2019 - 14:10

«Իրանի հետ առեւտրի յատուկ մեխանիզմի ստեղծման գործընթացը սահուն է ընթանում». ԵՄ դիւանագիտութեան ղեկավարի մամլոյ խօսնակ

Իրանի հետ Եւրոպայի առեւտրի յատուկ մեխանիզմի ստեղծման գործընթացը սահուն է ընթանում, եւ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է այդ կապակցութեամբ եւրոպական երկրների կողմից գործադրւող ջանքերին:

«alikonline.ir» - Իրանի հետ Եւրոպայի առեւտրի յատուկ մեխանիզմի ստեղծման գործընթացը սահուն է ընթանում, եւ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է այդ կապակցութեամբ եւրոպական երկրների կողմից գործադրւող ջանքերին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամլոյ խօսնակ Մայա Կոչիեանչիչը:

Ըստ նրա՝ մեխանիզմը կը սկսի աշխատել մօտ ապագայում: Նա նշել է, որ դա Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանմանն նպատակով, ԵՄ ձեռնարկած կարեւորագոյն եւ առանցքային քայլերից է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։