Հա

Հասարակական

14/01/2019 - 10:00

Աւիավթար. Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել

Այսօր առաւօտեան, ժամը՝ 08:30-ին Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել:

«alikonline.ir» - Այսօր առաւօտեան, ժամը՝ 08:30-ին Թեհրանի մերձակայքում ինքնաթիռ է կործանւել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Աւիավթարը տեղի է ունեցել Քարաջի «Փայամ» օդանաւակայանի մօտակայքում: Բիշկեկից ժամանող, Ղրղզստանին պատկանող «Boeing 707» բեռնատար ինքնաթիռը, որը պէտք է վայրէջք կատարէր «Փայամ» օդանաւակայանում,  կորցնելով ուղղութիւնը, սխալմամբ վայրէջք է կատարել Իսլ. յեղափոխութեան պահակազօրին պատկանող «Ֆաթհ» օդանաւակայանի վազքուղում: Ինքնաթիռի հրամանատարին չի յաջողւել կառավարել ինքնաթիռը, որի արդիւնքում էլ այն դուրս գալով վազքուղուց բախւել է օդանաւակայանի պատին, իսկ յետոյ՝ տարածքի բնակելի շէնքերին:

Նախնական տւեալներով՝ ինքնաթիռում եղել է 8-10 մարդ: Հաւանական զոհերի եւ վիրաւորների մասին դեռեւս տեղեկութիւններ չկան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։