Հա

Հասարակական

14/01/2019 - 10:50

«Արդէն իսկապէս ամօթ է». Երեւանի աւագանու անդամը՝ Լիլիթ Մակունցին եւ Հայկ Մարութեանին

Երեւանի քաղաքապետարանի աւագանու «Լոյս» խմբակցութեան անդամ Թեհմինա Վարդանեանը ֆէյսբուեան իր էջում քննադատել է ՀՀ մշակոյթի նախարարի պաշտօնակատարի եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտօնեաների արդարացումները Արամի 23 հասցէում պատմական յուշարձան շէնքի պատի փլուզման առնչութեամբ։

«alikonline.ir» - Երեւանի քաղաքապետարանի աւագանու «Լոյս» խմբակցութեան անդամ Թեհմինա Վարդանեանը ֆէյսբուեան իր էջում քննադատել է ՀՀ մշակոյթի նախարարի պաշտօնակատարի եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտօնեաների արդարացումները Արամի 23 հասցէում պատմական յուշարձան շէնքի պատի փլուզման առնչութեամբ։

Նա մասնաւորապէս գրել է. «Քաղաքային իշխանութեան ԱԼԻԲԻՆ․․․

Մարդու համբերութիւնն էլ չափ ու սահման ունի․․․ Արդէն անտանելի է դառնում «թողէք, թող աշխատեն» արտայայտութիւնը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիւ խնդրին, որի լուծման համար որեւէ լուրջ ռեսուրս պէտք չէ, ասում են՝ դեռ նոր են, թողէք, թող աշխատեն։ Ի դէպ, քաղաքային իշխանութիւնն այս ամիսներին տարւած է հիմնականում քանդելով, ոչ թէ կառուցելով։ Աշխատում են․․․ Ինչն էլ իրենք չեն քանդում, ինքնուրոյն է քանդւում՝ անտարբերութեան հետւանքով, ինչպէս օրինակ Արամի 23 հասցէում գտնւող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շէնքը, որը պատմամշակութային յուշարձան է․․․ նախկին Մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցն էլ ասում է՝ թէ բա ժառանգութիւն ենք ստացել։ Տիկի՛ն, դուք 8 ամիս նախարար էք եղել, եւ խնդիրն օրհասական է եղել։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Քաղաքապետի մասին չեմ էլ խօսում․․․

Ու խնդիրն այն է, որ ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ ենք ստացել։ Այս նախադասութիւնը ամէն օր յատուկ չափաքանակով քաղաքապետարանում տալիս են՝ օրը մի քանի անգամ։ Արդէն զաւեշտալի է։ Արդէն իսկապէս ամօթ է։ Դեռ որքա՞ն ժամանակ պէտք է անգործութիւնն արդարացւի ժառանգութիւն ստանալով։

Իսկ դու ունե՞ս ալիբի...»:

Յիշեցնենք, որ յունւարի 11-ի ուշ երեկոյեան Երեւանի Արամի 23 հասցէում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շէնքում, տեղի է ունեցել փլուզում: Շէնքը ներառւած է պետութեան կողմից պաշտպանւող պատմական յուշարձանների ցուցակում:

Նշենք, որ ՀՀ մշակոյթի նախարարի պաշտօնակատար Լիլիթ Մակունցը ֆէյսբուքեան իր էջում գրառում էր կատարել, որ բոլոր կառոյցներն էլ իրենց լիազօրութիւնների շրջանակում փորձեցին անել հնարաւորը, որպէսզի Արամի 23-ի շէնքը պահպանւի, բայց ստացել են վատ ժառանգութիւն՝ խճճւած խնդիրներով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։