Հա

Հասարակական

14/01/2019 - 11:10

Աւիավթար. 7 զոհ, 1 վիրաւոր

Նախօրէին Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած աւիավթարի հետեւանքով, ժամը 10:30-ի տւեալներով՝ զոհւել է 7 մարդ, վիրաւորւել՝ 1-ը: 

«alikonline.ir» - Նախօրէին Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած աւիավթարի հետեւանքով, ժամը 10:30-ի տւեալներով՝ զոհւել է 7 մարդ, վիրաւորւել՝ 1-ը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով Շտաբ օգնութեան ծառայութեան խօսնակին:

Ինքնաթիռում եղել է 16 մարդ: Ինքնաթիռի բորդ ինժիները ծանր վիճակում հիւանդանոց է տեղափոխւել, իսկ ինքնաթիռի բեկորների միջից 7 մարդու դիակ է յայտանբերւել: Նախատեսւում է, որ միւս բոլոր ուղեւորները եւս զոհւել են:

Վթարի տարածքում բնակւող քաղաքացիների շրջանում հնարաւոր զոհերի եւ տուժածների մասին դեռեւս որեւէ տեղեկութիւն չի հաղորդւել:

Նշենք, որ այսօր՝ առաւօտեան Ղրղզստանի մայրաքաղք Բիշկեկից ժամանող «Boeing 707» բեռնատար ինքնաթիռը, որը պէտք է վայրէջք կատարէր «Փայամ» օդանաւակայանում,  կորցնելով ուղղութիւնը, սխալմամբ վայրէջք է կատարել Իսլ. յեղափոխութեան պահակազօրին պատկանող «Ֆաթհ» օդանաւակայանի վազքուղում: Ինքնաթիռի հրամանատարին չի յաջողւել կառավարել ինքնաթիռը, որի արդիւնքում էլ այն դուրս գալով վազքուղուց բախւել է օդանաւակայանի պատին, իսկ յետոյ՝ Սաֆադաշտ աւանի բնակելի շէնքերին:

Սկզբում յայտարարւել էր, որ ինքնաթիռը Ղրղզստանին է պատկանել, սակայն, աւելի ուշ պարզ է դարձել, որ ինքնաթիռը Իրանի ԶՈՒ-ին է պատկանել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։