Հա

Հասարակական

17/01/2019 - 12:10

Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի յիշատակը

Թուրքիայի մի շարք քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող եւ մտաւորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակը:

«alikonline.ir» - Թուրքիայի մի շարք քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող եւ մտաւորական, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Ակօս»-ը, յունւարի 17-19-ը Դինքի մահւան 12-րդ տարելիցին նւիրւած միջոցառումներ կանցկացւեն Ստամբուլում, Անկարայում եւ Դատչայում, Գերմանիայի Բեռլին եւ Քեոլն քաղաքներում, ԱՄՆ Լոս Անջելէս քաղաքում եւ Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում:

Աւանդոյթի համաձայն՝ Դինքի յիշատակին երթ կանցկացւի Հրանտ Դինքի սպանութեան վայրում՝ Ստամբուլի Շիշլի շրջանի Օսմանբէյ պողոտայում գտնւող «Ակօս»-ի նախկին խմբագրատան դիմաց: Այն կանցկացւի նոյն ժամին՝ 15:05-ին: Նոյն օրը Ստամբուլի կենտրոնական Բէյօղլու շրջանի «Հանջը» համերգային սրահում Դինքի յիշատակին հայկական երաժշտութեան երեկոյ է սպասւում:

Դինքի յիշատակին ծրագրւում են նաեւ բազմաթիւ սեմինարներ, բաց քննարկումներ, կինոդիտումներ եւ յիշատակի այլ միջոցառումներ, որոնց կը մասնակցեն ինչպէս հայ, այնպէս էլ թուրք եւ այլազգի իրաւապաշտպաններ, մտաւորականներ, հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ:

Յիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանւել է թուրք ազգայնականի կրակոցից 2007 թւականի յունւարի 19-ին՝ իր խմբագրատան դիմաց:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։