Հա

Հասարակական

21/01/2019 - 10:20

Աշխարհում միլիարդատէրերի թիւը տասը տարում գրեթէ կրկնապատկւել է

Վերջին տասը տարում աշխարհի միլիարդատէրերի թիւը փաստացի կրկնապատկէել է։

«alikonline.ir» - Վերջին տասը տարում աշխարհի միլիարդատէրերի թիւը փաստացի կրկնապատկէել է։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այդ մասին վկայում է «Oxfam» միջազգային կազմակերպութեան ուսումնասիրութիւնը, որն անցկացւել է Դաւոսի համաշխարհային համաժողովի նախաշեմին։ Գրում է «Panorama.am»-ը: 

2018-ին աշխարհում հաշւել են 2208 միլիարդատէր։ Մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողութիւնն օրական աւելացել է 2.5 միլիարդ դոլարով։ 

Նշւում է, որ 2017-2018 թւականների աշխարհում իւրաքանչիւր երկրորդ օրը յայտնւել են նոր միլիարդատէրեր։ 

«Oxfam»-ն արձանագրել է տագնապալի միտում. աշխարհում 3.8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ֆինանսական վիճակն անցած տարի ընդհանրապէս չի բարելաւել։ Այսպէս, 26 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցւածքը հաւասարազօր է 3.8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց կարողութեանը։

Ուսումնասիրութեան մէջ նշւում է, որ աշխարհում ամենահարուստ մարդու՝ «Amazon»-ի սեփականատէր Ջէֆ Բեզոսի կարողութիւնը հասել է 112 միլիարդ դոլարի։ Նրա կարողութեան 1 տոկոսը հաւասար է 105 միլոն բնակչութեան ունեցող Եթովպիայի առողջապահութեան ամբողջ բիւջէին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։