Հա

Հասարակական

22/01/2019 - 10:20

Հետազօտութիւն. «Կլիմայի փոփոխութիւններից տարեկան աւելի քան 250 հազար մարդ կարող է մահանալ»

Կլիմայի փոփոխութիւններից տարեկան աւելի քան 250 հազար մարդ կարող է մահանալ: Նման տւեալներ են ներկայացւում «The New England Journal of Medicine» ամսագրում հրապարակւած նոր հետազօտութիւնում: 

«alikonline.ir» - Կլիմայի փոփոխութիւններից տարեկան աւելի քան 250 հազար մարդ կարող է մահանալ: Նման տւեալներ են ներկայացւում «The New England Journal of Medicine» ամսագրում հրապարակւած նոր հետազօտութիւնում: Գրում է «News.am»-ը:

«Live Science»-ը յայտնում է, որ 2014-ին Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կանխատեսում էր ներկայացնել, որում նշել էր կլիմիայի փոփոխութիւնների հետեւանքով սարսափելի հետեւանքների մասին. տարեկան մօտ 250 հազար մահ, որոնք կը գրանցւեն 2030-2050 թւականներին:

Դա կապւած է օդի գլոբալ տաքացման այնպիսի հետեւանքների հետ, ինչպիսիք են թերսնումը, ջերմային ստրեսը եւ մալարիայի համաճարակը:

Սակայն նոր հետազօտութիւնում փորձագէտները նշում են, որ ԱՀԿ-ն հաշւի չի առել հիւանդութիւնները եւ մահացութեան դէպքերը, որի պատճառ կը դառնան էքստրեմալ եղանակային պայմանները եւ կլիմայական երեւոյթները:

Բացի այդ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 2030-ին կլիմայի փոփոխութիւնը կարող է աւելի քան 100 մլն. մարդու ծայրայեղ աղքատութեան հասցնել:

Դրա հետեւանքով նրանք աւելի խոցելի կը դառնան կլիմայի փոփոխութիւնների նկատմամբ:

Աւելի վաղ կատարւած հետազօտութիւնում նշւում էր, որ պարենամթերքի արտադրութեան կրճատումը մինչեւ 2050 թւականը չափահաս բնակչութեան շրջանում 529 հազար մահերի պատճառ կը դառնայ:

«Կլիմայի փոփոխութիւնը վնասւածքների, հիւանդութիւնների եւ մահերի փոփոխութեան կը յանգեցնի»,- նշում են փորձագէտները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։