Հա

Հասարակական

23/01/2019 - 08:20

Լիւքսեմբուրգում 2020 թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կը լինի

Լիւքսեմբուրգում 2020 թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կը լինի: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Delano» հարթակը՝ երկրի տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշի յայտարարութեանը յղումով: 

«alikonline.ir» - Լիւքսեմբուրգում 2020 թ. մարտի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար կը լինի: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Delano» հարթակը՝ երկրի տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշի յայտարարութեանը յղումով: Այսպիսով՝ Լիւքսեմբուրգը կը դառնայ անվճար հասարակական տրանսպորտով առաջին պետութիւնն աշխարհում:

Անվճար տրանսպորտային միջոցները կը ներառեն գնացքները, աւտոբուսներն ու տրամւայները: Չնայած դրան՝ Բաուշը չի կարծում, որ դրանից յետոյ բոլորը յանկարծ կը սկսեն հասարակական տրանսպորտից օգտւել: 

Նման որոշումը պետութեանը տարեկան մօտ 41 մլն. եւրօ կարժենայ: Նախարարի խօսքով՝ մինչեւ 2023 թ. շուրջ 2.2 մլրդ. եւրոյի ներդրումներ են ակնկալւում երկաթուղային եւ տրամւայի ցանցերի բարելաւման համար: 

Աւտոբուսային համակարգում նոյնպէս փոփոխութիւններ կը լինեն. նախարարութիւնը ցանկանում է մինչեւ 2030 թ. երկրի բոլոր աւտոբուսները փոխարինել էլեկտրական աւտոբուսներով, որոնք կը բացառեն հասարակական տրանսպորտի կողմից օդի աղտոտումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։