Հա

Հասարակական

24/01/2019 - 09:00

Հրապարակւել է «Լաւ երկրների» վարկանշային աղիւսակը. Հայաստանը դիրքերը բարելաւել է 30 հորիզոնականով

Հրապարակւել է «Լաւ երկրների» վարկանշային ցանկը (The Good Country Index), որում տեղ է գտել 153 երկիր:  

«alikonline.ir» - Հրապարակւել է «Լաւ երկրների» վարկանշային ցանկը (The Good Country Index), որում տեղ է գտել 153 երկիր:  

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարկանշային ցանկի տւեալները, այն կազմելիս հաշւի է առնւել աւելի քան 30 չափանիշ՝ հիմնւելով ՄԱԿ-ի, ԻՒՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների տւեալների վրայ:

Հիմնական նպատակն է հաշւարկել, թէ որքանով է իւրաքանչիւր երկիր նպաստում մարդկութեան ընդհանուր բարօրութեանը՝ ըստ իր չափսերի:  

2018-ի վարկանշային ցանկը գլխաւորել է Ֆինլանդիան, որը 2017-ի համեմատ բարձրացել է մի քանի կէտով: Առաջատար տասնեակում տեղ են գտել նաեւ Իռլանդիան, Շւեդիան, Գերմանիան, Դանիան, Շւէյցարիան, Նորւեգիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Կանադան:

Հայաստանը տւեալ աղիւսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը: Մեր երկրի ընդհանուր աւանդը գիտութեան եւ տեխնոլոգիաների ոլորտում գնահատւել է 52-րդ հորիզոնականին համապատասխան, մշակոյթի ոլորտում՝ 90-րդ, խաղաղութեան եւ անվտանգութեան՝ 31-րդ, կլիմայի՝ 62-րդ, հաւասարութեան եւ բարգաւաճման՝ 14-րդ, առողջապահութեան՝ 51-րդ: 2017 թւականի աղիւսակում Հայաստանը զբաղեցնում էր 75-րդ հորիզոնականը:

ԱՄՆ-ն յայտնւել է 40-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 41-րդ, Թուրքիան`57-րդ, Վրաստանը՝ 39-րդ, Ադրբեջանը՝ 108-րդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։