Հա

Հասարակական

27/01/2019 - 09:30

Ասպիրին. աւելի շատ օգտակա՞ր է, թէ՞ վնասակար

Ասպիրինի մասին վերջին ժամանակներս յաճախ ենք լսում. այս դեղամիջոցը հիմա ընդունում են մի ամբողջ շարք հիւանդութիւնների կանխարգելման համար։ Բայց նոր հետազօտութեան հեղինակները, որը հրապարակւել է «Journal of the American Medical Association»-ում, նախազգուշացնում են, որ թէեւ ասպիրինն իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը, դրա կիրառումից ներքին արնահոսութիւնների հաւանականութիւնը էապէս աւելանում է, եւ դա պացիենտները պէտք է իմանան։

«alikonline.ir» - Ասպիրինի մասին վերջին ժամանակներս յաճախ ենք լսում. այս դեղամիջոցը հիմա ընդունում են մի ամբողջ շարք հիւանդութիւնների կանխարգելման համար։ Բայց նոր հետազօտութեան հեղինակները, որը հրապարակւել է «Journal of the American Medical Association»-ում, նախազգուշացնում են, որ թէեւ ասպիրինն իջեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը, դրա կիրառումից ներքին արնահոսութիւնների հաւանականութիւնը էապէս աւելանում է, եւ դա պացիենտները պէտք է իմանան։ Գրում է «News.am»-ը:

Լոնդոնի Թագաւորական քոլեջի գիտնականները դիտարկել են ացետիլսալիցիլաթթւի (ասպիրինի) կիրառումն առանց սրտի լուրջ հիւանդութիւններ ունեցող մարդկանց շրջանում եւ պարզել, որ նման դէպքերում դեղամիջոցի վնասը կարող է գերազանցել պոտենցիալ օգուտը։

Նրանք հետազօտել են աւելի վաղ իրականացւած կլինիկական ուսումնասիրութիւնների տւեալները, որոնք ներառել են 164 հազար մասնակից։ Ասպիրինի համեմատական անվտանգութեան մասին տարածւած կարծիքը, ինչպէս պնդում են գիտնականները, քննադատութեան չի դիմանում։

Հետազօտութեան հեղինակների խօսքով՝ հիմա դժւար է ասել, թէ ինչպէս պէտք է բուժել սրտանօթային ու շաքարային դիաբետի բարձրռիսկային հիւանդութիւններ ունեցող պացիենտներին։ Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ թէեւ ասպիրինը կարող է իջեցնել 11% ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը նման պացիենտների համար, բայց այդ օգուտն ուղեկցւում է 48% ներքին արնահոսութիւնների բարձր ռիսկով։

Անգամ մինչ այս հետազօտութիւնը փորձագէտները կարծում էին, որ մարդիկ պէտք է ընդունեն ասպիրինի փոքր չափաբաժիններ, միայն բժշկի նշանակմամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։