Հա

Հասարակական

31/01/2019 - 10:50

«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմութիւն» գիրքը յանձնւեց հայ ընթերցողի դատին  

Հայ ընթերցողի դատին յանձնւեց մարզական կեանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի  լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմութիւնը» գիրքը:

«alikonline.ir» - Հայ ընթերցողի դատին յանձնւեց մարզական կեանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի  լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմութիւնը» գիրքը:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` գիրքը հայերէն թարգմանել եւ հրատարակել է «Newmag» հրատարակչութիւնը: Այն թարգմանել է Լիանա Զաքարեանը, խմբագրել՝ Գնել Նալբանդեանը:

Գրքում ներկայացւած են լեգենդար ֆուտբոլիստի անցած ուղին, դժւարութիւնները, մեծ նւաճումները, ծանր մանկութիւնը, ընտանեկան բարդ վիճակը, երբ նոր է սկսել ֆուտբոլ խաղալ:

«Մեսսիի մասին պատմող այս գիրքը դասական օրինակ է այն բանի, թէ ինչպէս է պէտք գրել մարզիկի մասին»,- ներկայացնելով գիրքը՝ ասաց խմբագիր Գնել Նալբանդեանը:

Մինչ այս հրատարակչութիւնը եւս մէկ մարզական բեսթսելեր էր հրատարակել` «Ռոնալդու. կատարելութեան տենչով» գիրքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։