Հա

Հասարակական

02/02/2019 - 08:20

95 տարեկանում մահացել է «Իբուպրոֆեն» դեղամիջոցը յայտնաբերած բրիտանացի դեղագէտը

Մեծ Բրիտանիայում 95 տարեկանում մահացել է Սթիւարտ Ադամսը, որն առաւել յայտնի է «Իբուպրոֆեն» ցաւազրկող դեղամիջոցի ստեղծման գործում ունեցած մեծ աւանդով: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում 95 տարեկանում մահացել է Սթիւարտ Ադամսը, որն առաւել յայտնի է «Իբուպրոֆեն» ցաւազրկող դեղամիջոցի ստեղծման գործում ունեցած մեծ աւանդով: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «BBC»-ն:

Ադամսը, որը դեղագիտութիւն է սովորել Նոթինգհեմի համալսարանում, ղեկավարել է «Boots Group» հետազօտական խումբը, որն աշխատում էր «Ասպիրին»-ի այլընտրանքային, աւելի անվնաս դեղամիջոց ստանալու ուղղութեամբ: Նա ներգրաււած է եղել շուրջ 10 տարի տեւած կլինիկական փորձարկումների մէջ: Փորձարկումների աւարտից 7 տարի անց՝ 1969 թ.-ին, դեղամիջոցը հաստատւել եւ սկսել է շրջանառւել բրիտանական շուկայում:

«Ադամսի կարիերան ոգեշնչող է: Նա կը յիշւի աշխարհում ամենակարեւոր ցաւազրկողներից մէկի ստեղծման գործում ունեցած յաջողութիւնների համար, սակայն, ինչպէս յաճախ պատահում է ոգեշնչող մարդկանց հետ, նա եւ իր թիմը մի շարք անյաջողութիւններ են կրել մինչ դեղամիջոցը ստանալը»,- ասել է Նոթինգհեմի համալսարանի դասախօս Քեւին Շեքշէֆը:

Իր հարցազրոյցներից մէկի ժամանակ Ադամսն ասել է, որ իրեն ամենաշատը հաճոյք է պատճառում այն, որ իր կողմից յայտնաբերւած դեղամիջոցն օգնում է միլիոնաւոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Յարակից լուրեր

  • Մահացել է Միշէլ Լեգրանը
    Մահացել է Միշէլ Լեգրանը

    86 տարեկանում կեանքից հեռացել է հանրայայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքաւորող, դիրիժոր եւ երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի եւ «Ոսկէ գլոբուս»-ի դափնեկիր Միշէլ Լեգրանը: 

  • Վախճանւել է այաթ. Հաշեմի Շահրուդին
    Վախճանւել է այաթ. Հաշեմի Շահրուդին

    Դեկտեմբերի 24-ի երեկոյեան, յետ երկարատեւ հիւանդութեան վախճանւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող խորհրդի նախագահ, այաթ. Սէյէդ Մահմուդ Հաշեմի Շահրուդին:

  • Մահացել է Իրաջ Դանայի Ֆարդը
    Մահացել է Իրաջ Դանայի Ֆարդը

    Յետ կարճատեւ հիւանդութեան, այսօր՝ առաւօտեան իր մահկանացուն կնքեց Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի նախկին ֆոտբոլիստ, Իրաջ Դանայի Ֆարդը:

  • Մահացել է Ջորջ Բուշ աւագը
    Մահացել է Ջորջ Բուշ աւագը

    94 տարեկան հասակում, մահացել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքէր Բուշը: Նա մահացել է ուրբաթ՝ ուշ երեկոյեան, Տեխաս նահանգի Հիւստոն քաղաքում:

  • Կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը
    Կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը

    78 տարեկան հասակում կեանքից հեռացել է յայտնի լուսանկարիչ, , ՀՀ վաստակաւոր լրագրող Մարտին Շահբազեանը: Այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացաւ Շահբազեանի հարազատներից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։