Բրիտանացի միլիարդատէր, Քեմբրիջի համալսարանի շրջանաւարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նւիրաբերել է ռեկորդային 100 մլն. ֆունտ ստերլինգ:
«alikonline.ir» - Բրիտանացի միլիարդատէր, Քեմբրիջի համալսարանի շրջանաւարտ Դեւիդ Հարդինգն իր ալմա-մատեր-ին նւիրաբերել է ռեկորդային 100 մլն. ֆունտ ստերլինգ:
Ըստ «Panorama.am»-ի՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ բուհի հաղորդագրութեան մէջ ասւած է. «Քեմբրիջի համալսարանը յայտարարում է 100 մլն. ֆունտ ստերլինգի չափով աննախադէպ նւիրատւութեան մասին, որը կօգնի Մեծ Բրիտանիայից եւ ամբողջ աշխարհից ներգրաւել ամենատաղանդաւոր ասպիրանտներին եւ ուսանողներին: Դեւիդ եւ Կլաուդի Հարդինգների հիմնադրամից ստացւած նւիրատւութիւնը բրիտանացի մարդասէրի ամենախոշոր միանւագ նւիրատւութիւնն է Մեծ Բրիտանիայում գործող համալսարանին»։
Եօթանասունինը միլիոն ֆունտ ստեռլինգը կուղղորդւի առաւել տաղանդաւոր աստիրանտների կրթաթոշակների հետ կապւած բոլոր ծախսերը հոգալուն, մնացած միջոցները կօգտագործւեն ուսանողներին օժանդակելու համար:
Հարդինգը ներդրումների կառավարման «Winton» միջազգային ընկերութեան հիմնադիրն է ու ղեկավարը: Նա ու իր կինը՝ Կլաուդիան, յայտնի են իրենց մարդասիրական գործունէութեամբ, որն միտւած է Մեծ Բրիտանիայի եւ աշխարհի միւս երկրների գիտական հաստատութիւններին օժանդակելուն: Քեմբրիջում Հարդինգն ուսումնասիրել է բնական գիտութիւններ։