Հա

Հասարակական

16/02/2019 - 13:35

Երեւանի Մետրոպոլիտէնի «Երիտասարդական» կայարանում Թումանեանի 150-ամեակին ընդառաջ ձեռագրերի ցուցահանդէս է բացւել

Երեւանի Մետրոպոլիտենի հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութիւնից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Յովհաննէս Թումանյենի ձեռագրերի ցուցահանդէս է բացւել. գրում է «News.am»-ը:

«alikonline.ir»- Երեւանի Մետրոպոլիտենի հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութիւնից տեղեկացնում են, որ «Երիտասարդական» կայարանում Յովհաննէս Թումանյենի ձեռագրերի ցուցահանդէս է բացւել. գրում է «News.am»-ը:

«Յարգելի՛ համաքաղաքացիներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ «Կարէն Դեմիրճեանի անւան Երեւանի մետրոպոլիտէն» ՓԲԸ-ի նախաձեռնութեամբ եւ Յովհաննէս Թումանեանի թանգարանի աջակցութեամբ, փետրւարի 15-ից՝ Ամենայն հայոց բանաստեղծի՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150 ամեակին ընդառաջ, Մետրոպոլիտէնի «Երիտասարդական»կայարանում ցուցադրւած կը լինեն բանաստեղծի ձեռագրերը եւ «Վերնատուն» ցուցահանդէսը։

Իսկ փետրւարի 19-ին՝ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը, որը 2008 թւականից ի վեր Հայաստանում նշւում է որպէս Գիրք նւիրելու օր, ժամը 13:00-ից մինչ 19։00-ն «Երիտասարդական» կայարանում կանցկացւի գրքերի ցուցահանդէս-վաճառք: Գեղեցիկ նախաձեռնութեանը կը մասնակցեն Նոյեան Տապան, Անտարես եւ Զանգակ գրատները։

Մեծերի յոբելեանները հրաշալի առիթ են ոչ միայն յիշելու ու յարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստաւորելու նրանց գործն ու վաստակը»,- ասւում է Երեւանի Մետրոպոլիտենի հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան հաղորդագրութեան մէջ:

 

Յարակից լուրեր

  • Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»․
    Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»․

    Թումանեանի ստեղծագործութիւնները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցաւոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրոյցում նման դիտարկում է անում իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի առթիւ զուգահեռներ անցկացնելով Թումանեանի ստեղծագործութիւնների ու մեր օրերի միջեւ:

  • «Նայիրի» միութիւնում նշեցին Յ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը
    «Նայիրի» միութիւնում նշեցին Յ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը

    Հինգշաբթի, փետրւարի 21-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժամունքի «Նայիրի» մանկապատանեկան ասմունքի խոմբը Աննա Զարգարեանի ղեկավարութեամբ, միւթեան «Սուքերեան» սրահում, մի փոքրիկ ձեռնարկով նշեց հայ մեծանուն բանաստեղծ, գրող, ազգային եւ հասարակական գործիչ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը:

  • Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին
    Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին

    1883 թւականին էր:

    Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

  • Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...
    Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...

    Հայաստանը լեփ-լեցուն էր արեւմտահայ գաղթականներով: Թումանեանը Թիֆլիսից եկաւ Էջմիածին: 1915-ի օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Գաղթականութիւնը բաց երկնքի տակ էր։ Հայրիկը շտապ դուրս եկաւ իր սենեակից՝ մարդկանց շէնքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ունէր վեհարանի նոր, կիսաւարտ շէնքը, որ կաթողիկոսը (Գէորգ Ե Սուրենեանց) մերժել էր գաղթականութեանը յատկացնել: 

  • Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը
    Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը

    Երիտասադ պատմաբան Մայքըլ Բաբայեանը Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով, առաջին անգամ հրապարակել է Յովհաննէս Թումանեանի բանտային հաշւառման քարտի լուսանկարը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։