Հա

Հասարակական

16/02/2019 - 11:07

Բրիտանիայում յայտնաբերւել են «դժոխքի դարպասներ» եւ «վհուկների նշաններ»

Բրիտանիայում, Քրեսւէլ Քրեգս քարայրներում յայտնաբերւել են քարերին փորագրւած հարիւրաւոր ծիսական նշաններ: Տեղեկացնում է «News.am»-ը:

«alikonline.ir»- Բրիտանիայում, Քրեսւէլ Քրեգս քարայրներում յայտնաբերւել են քարերին փորագրւած հարիւրաւոր ծիսական նշաններ: Տեղեկացնում է «News.am»-ը:

«Վհուկների նշաններն» ամենից յաճախ հանդիպում են հին եկեղեցիներում եւ տներում, մասնաւորապէս՝ պատուհանների, դռների ու բուխարիների մօտ։ Դրանք նաեւ յայտնի են որպէս «ապոտրոպ» նշաններ՝ յունարէն «apotrepein» բառից, որը նշանակում է՝ «որպէսզի շրջւես»։

Առաւել տարածւած նշաններից են երկակի «VV»-ները, որոնք դիմում են Սուրբ Մարիամին՝ պաշտպանութեան համար, կան նաեւ անկիւնագծեր, լաբիրինթոսներ եւ տուփեր, որոնք նախատեսւած էին չարին որսալու համար։

Կարծիք կայ, որ նշանների մի հաւաքածուն, որը փորագրւած է քարայրներից մէկի հսկայական կլոր ճեղքի մօտ, նախազգուշացնում է «ստորգետնեայ աշխարհ» մուտքի մասին. այսպէս կոչւած «դժոխքի դարպասներն» են։

«Վհուկների նշանները դիտելու համար էքսկուրսիաները կը սկսւեն փետրւարի վերջից։ 

 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։