Հա

Հասարակական

17/02/2019 - 09:17

Փորձագէտ. «ՏՏ-ն Հայաստանում դարձել է առաջնահերթ ուղղութիւն»

Տեղեկատւական տեխնոլոգիաները Հայաստանում դարձել են առաջնահերթ ուղղութիւն պետութեան չմիջամտելու արդիւնքում։ Այս մասին փետրւարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեդիա-փորձագէտ Սանուէլ Մարտիրոսեանը։

«alikonline.ir»- Տեղեկատւական տեխնոլոգիաները Հայաստանում դարձել են առաջնահերթ ուղղութիւն պետութեան չմիջամտելու արդիւնքում։ Այս մասին փետրւարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է մեդիա-փորձագէտ Սանուէլ Մարտիրոսեանը։

Նրա խօսքով՝ դրա արդիւնքում մենք այսօր կարող ենք խօսել այն մասին, որ Հայաստանում կարելի է յեղափոխութիւն կատարել էլեկտրոնային առեւտրի ոլորտում։ «Դրա համար անհրաժեշտ է գրագէտ տնտեսական քաղաքականութիւն վարել, որպէսզի ինտերնետ առեւտրի հնարաւորութիւնները չդառնան չարիք։ Հարկաւոր է խթանել արտահանումը, որպէսզի բնակչութիւնը կարողանայ ոչ միայն գնել ապրանք դրսից, այլեւ վաճառել»,- ասել է նա։

Փորձագէտն ընդգծել է, որ հարկաւոր է արտօնութիւններ տալ այն ընկերութիւններին, որոնք ցանկանում են գործունէութիւն ծաւալել ինտերնետում եւ այնտեղ արտադրանք վաճառել։ «Դրա համար կարեւոր է բարձրացնել հասարակութեան կրթւածութեան մակարդակը, ինչպէս նաեւ զբաղւել անհրաժեշտ ենթակառուցւածքի կատարելագործմամբ»,- նշել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։