Հա

Հասարակական

18/02/2019 - 15:59

Շրջանառութեան մէջ դրւեց Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին նւիրւած գեղաթերթիկը

Յովհաննէս Թումանեանի թանգարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը» թեմային:

«alikonline.ir»- Յովհաննէս Թումանեանի թանգարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը» թեմային: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

1100 ՀՀ դրամ անւանական արժէքով գեղաթերթիկը տպագրւած է Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը՝ 20 հազար տպաքանակով:

Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխաւոր դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերւած է հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Յովհաննէս Թումանեանը՝ իր ստեղծագործութիւնների եւ ձեռագրերի խորապատկերին:

Նամականիշի վրայ տեղադրւած է նաեւ ԻՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեայ յոբելեանն ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ -ի ՝ հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թւականների օրացոյցում:

Յարակից լուրեր

  • Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»․
    Աւետիք Իշխանեան. «Մեծ մասամբ ժողովուրդը շատ մակերեսային է ընկալում Թումանեանին, եթէ խորութեամբ ընկալէր, մենք իսկապէս փոխւած կը լինէինք»․

    Թումանեանի ստեղծագործութիւնները մի հսկայական ուղենիշ կարող էին լինել հայ ժողովրդի համար, բայց, ցաւոք, մենք չգիտակցեցինք նրա դերը: «Մեդիալաբի» հետ զրոյցում նման դիտարկում է անում իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ հայ մեծ գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակի առթիւ զուգահեռներ անցկացնելով Թումանեանի ստեղծագործութիւնների ու մեր օրերի միջեւ:

  • «Նայիրի» միութիւնում նշեցին Յ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը
    «Նայիրի» միութիւնում նշեցին Յ. Թումանեանի ծննդեան 150-ամեակը

    Հինգշաբթի, փետրւարի 21-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժամունքի «Նայիրի» մանկապատանեկան ասմունքի խոմբը Աննա Զարգարեանի ղեկավարութեամբ, միւթեան «Սուքերեան» սրահում, մի փոքրիկ ձեռնարկով նշեց հայ մեծանուն բանաստեղծ, գրող, ազգային եւ հասարակական գործիչ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակը:

  • Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին
    Յովհաննէս Թումանեանի յուշերը Ռոստոմի մասին

    1883 թւականին էր:

    Ինձ մեր գիւղից Թիֆլիս էին բերել Ներսիսեան դպրոցը տալու: Պէտք է ապրէի մօրս կողմից իմ ազգական Բաղդասար քեռու, կամ ինչպէս մենք էինք ասում, Բաղդի քեռու տանը:

  • Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...
    Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...

    Հայաստանը լեփ-լեցուն էր արեւմտահայ գաղթականներով: Թումանեանը Թիֆլիսից եկաւ Էջմիածին: 1915-ի օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Գաղթականութիւնը բաց երկնքի տակ էր։ Հայրիկը շտապ դուրս եկաւ իր սենեակից՝ մարդկանց շէնքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ունէր վեհարանի նոր, կիսաւարտ շէնքը, որ կաթողիկոսը (Գէորգ Ե Սուրենեանց) մերժել էր գաղթականութեանը յատկացնել: 

  • Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը
    Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը

    Երիտասադ պատմաբան Մայքըլ Բաբայեանը Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով, առաջին անգամ հրապարակել է Յովհաննէս Թումանեանի բանտային հաշւառման քարտի լուսանկարը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։