Հա

Հասարակական

19/02/2019 - 09:05

Նիւրնբերգում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ական է յայտնաբերւել. մօտ 8 հազար մարդ տարհանւել է

Գերմանիայի Նիւրնբերգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ական է յայտնաբերւել: 

«alikonline.ir» - Գերմանիայի Նիւրնբերգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ական է յայտնաբերւել: Քաղաքի իշխանութիւնները մօտ 8 հազար մարդ են տարհանել: Ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «RT»-ն:

Աղբիւրի փոխանցմամբ` ռումբը յայտնաբերւել է Հեֆէն թաղամասում կատարւող շինարարական աշխատանքների ժամանակ:

Ստացւած տեղեկութիւնների համաձայն` ռումբն արդէն ականազերծւել է: Գործողութեան ընթացքում մեծ վնաս է հասցւել քաղաքի ենթակառուցւածքներին:  

Նշւում է, որ մարդկանց թոյլատրւել է տուն վերադառնալ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։