Հա

Հասարակական

23/11/2013 - 11:20

Չիկագոյում մահացել է Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ 107-ամեայ Հելէն Պալոյեանը

Չիկագոյում 107 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ Հելէն Պալոյեանը: Այս մասին տեղեկացրել է «Չիկագօ թրիբիւն» օրաթերթը, որը այս առթիւ հրապարակել է «Չիկագոյում ապրող հարիւրամեայ Հելէն Պալոյեանին՝ Հայոց Ցեղասպանութեան վերջին վերապրողին, յարգանքի տուրք են մատուցել» խորագրով յօդւածը:

Լրատւական ցանց - Չիկագոյում 107 տարեկանում իր մահկանացուն կնքեց Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած՝ Հելէն Պալոյեանը: Այս մասին տեղեկացրել է «Չիկագօ թրիբիւն» օրաթերթը, որը այս առթիւ հրապարակել է «Չիկագոյում ապրող հարիւրամեայ Հելէն Պալոյեանին՝ Հայոց Ցեղասպանութեան վերջին վերապրողին, յարգանքի տուրք են մատուցել» խորագրով յօդւածը:
Օրաթերթը ներկայացրել է Հելէն Պալոյեանի կեանքը՝ նշելով, որ վերջինս իր ազգանունը փոխել էր եւ կրել էր Խերդեան ազգանունը: «Որբացած երեխան՝ Պալոյեանը, (ապա Հելէն Խերդեան), թափառում էր փողոցներով՝ փնտրելով բնակւելու վայր եւ ուտելիք: Նա Օսմանեան կայսրութեան զինւորների կողմից իր գիւղի վրայ յարձակման ականատեսն է եղել. նախքան զանգւածային սպանութիւնները, որը շատ պատմաբաններ անւանում են Հայոց Ցեղասպանութիւն, Օսմանեան զինւորները տեղահանել են տեղացիներին»,- գրել է «Չիկագօ թրիբիւն»-ը:
Ըստ Պալոյեան ընտանիքի՝ Հելէնը ծնւել էր 1906 թւականին եւ նա չէր յիշում, թէ ինչպէս են նրա ծնողները մահացել: Սպանդի ժամանակ նրա երկու եղբայրները աքսորւել են ու նրա երրորդ եղբայրը ապաստանել է ԱՄՆ-ում: Հետագայում նա հանդիպել է իր երրորդ եղբօրը, սակայն ոչ մի տեղեկութիւն չի ունեցել միւս երկու եղբայրների մասին:
Միայնակ մնալով՝ Հելէնը ապրել է փողոցներում, այդ ժամանակ էր, երբ մի կին նրան տարաւ որբանոց, ուր նա մնաց մինչեւ Համաշխարհային պատերազմի աւարտը: Պատերազմի աւարտից յետոյ՝ որբանոցը տեղափոխւում է Սիրիա եւ Լիբանան:
Հելէնի Յունաստանում ապրող զարմիկը՝ Յակոբ Հարդին, գտել էր նրան պատահաբար: Նրանք մեկնել են Կուբա, ուր մի օտարերկրացի համաձայնւում է ամուսնանալ Հելէնի հետ, որպէսզի նա կարողանայ մուտք գործել ԱՄՆ, սակայն տեղ հասնելուց յետոյ՝ նրանք որոշում են շարունակել իրենց ընտանեկան կեանքը եւ չորս երեխայ են ունենում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։