Հա

Հասարակական

05/03/2019 - 08:00

«BBC»-ն բարերար Գալուստ Գիւլբենգեանի մասին հաղորդում է պատրաստել

«BBC»-ի ռադիոն հեռարձակել է հաղորդում՝ նւիրւած հայ ֆինանսիստ, կոլեկցիոներ եւ բարերար Գալուստ Գիւլբենգեանին։ Հաղորդավար Ռաջան Դաթարը ստուդիա է հրաւիրել Գիւլբենգեանի ծոռնորդի Մարտին Եսայեանին, պատմական գիտութիւնների դոկտոր, Գիւլբենգեանի նոր կենսագրութեան հեղինակ Ջոնաթան Քոնլինին եւ բիզնեսի պատմութեան պրոֆեսոր Ջուսթ Եոնկէրին։

«alikonline.ir» - «BBC»-ի ռադիոն հեռարձակել է հաղորդում՝ նւիրւած հայ ֆինանսիստ, կոլեկցիոներ եւ բարերար Գալուստ Գիւլբենգեանին։ Հաղորդավար Ռաջան Դաթարը ստուդիա է հրաւիրել Գիւլբենգեանի ծոռնորդի Մարտին Եսայեանին, պատմական գիտութիւնների դոկտոր, Գիւլբենգեանի նոր կենսագրութեան հեղինակ Ջոնաթան Քոնլինին եւ բիզնեսի պատմութեան պրոֆեսոր Ջուսթ Եոնկէրին։ Հաղորդավարն ու հիւրերը քննարկել են Գիւլբենգեանի ընտանիքի ազդեցութիւնը Ստամբուլում նաւթի արտահանման զարգացման վրայ։ Ջուսթ Եոնկէրի խօսքերով, Գիւլբենգեանների ընտանիքը զբաղւում էր Ստամբուլի եւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ միջազգային մակարդակի առեւտրով։ Գրում է «News.am»-ը:

Մարտին Եսայեանի խօսքերով, բիզնեսի զարգացման վրայ առաջին հերթին ազդել են իր Նւարդ տատիկի «սէրն ու համբերութիւնը»։ «Գալուստի համար այդ ամուսնութիւնը շատ շահաւէտ էր, քանի որ նրա առջեւ բացեց Ստամբուլի առեւտրային էլիտայի հասանելիութիւնը»,- յաւելել է Մարտինը։ Հաղորդավարի խօսքերով, Գիւլբենգեանը փաստաթղթերը ստուգելու մոլի սովորութիւն ունէր։ «Հետաքրքիր է, որ հարսանիքից հինգ տարի անց նրա բիզնեսի մասին քիչ բան է յայտնի, թէեւ այն ժամանակ նա աշխատել եւ, հնարաւոր է, կորցրել է իր առաջին միլիոնները»,- յաւելել է հաղորդավարը։ Հիւրերը նաեւ նշել են արւեստի ստեղծագործութիւններ հաւաքելու Գիւլբենգեանի կիրքը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։