Հա

Հասարակական

05/03/2019 - 08:40

Հռոմի պապը որոշել է բացել Վատիկանի՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների գաղտնի արխիւները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը յայտարարել է, որ 2020 թւականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիւները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին: 

«alikonline.ir» - Հռոմի Ֆրանցիսկոս պապը յայտարարել է, որ 2020 թւականի մարտի 2-ին բացելու է Վատիկանի գաղտնի արխիւները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին: Այդ որոշման մասին, ինչպէս մարտի 4-ին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայութիւնը, քահանայապետը յայտնել է Վատիկանի արխիւի աշխատակիցների համար ունկնդրութեան ընթացքում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ֆրանցիսկոսը պարզաբանել է, որ ամսաթւի ընտրութիւնը պատահական չէ: Հէնց այդ օրն է լրանալու պապական աթոռին Պիոս 12-րդի (Էուջենիօ Պաչելի, 1876-1958 թթ.) ընտրւելու 80 տարին: «Ես որոշել եմ, որ հետազօտողների եւ պատմաբանների համար Պիոս 12-րդ քահանայապետի վատիկանեան արխիւների փաստաթղթերի բացումը տեղի կունենայ նրա ընտրւելու 80-ամեայ յոբելեանին՝ 2020 թւականի մարտի 2-ին»,-յայտարարել է Պապը:

Դրա հետ մէկտեղ նա պարզաբանել է, որ նման որոշումն ընդունել է իր խորհրդականների առաջարկութեամբ: «Վստահ եմ, որ լուրջ եւ անաչառ ուսումնասիրութիւնը թոյլ կը տայ արդարամտօրէն գնահատել այն քահանայապետի դժւարին պահերը, ընդունւած որոշումները եւ աւելի լաւ հասկանալ այն ժամանակաշրջանը, երբ (պատերազմի) դաժանութիւնների պահին ձեռնարկւում էին հումանիտար նախաձեռնութիւններին աջակցելու ոչ դիւրին փորձեր, թէպէտեւ գաղտնի»,- յաւելել է Հռոմի պապը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։