Հա

Հասարակական

06/03/2019 - 08:10

Կեանքից հեռացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին

Մոսկւայում 88 տարեկանում կեանքից հեռացել է նշանաւոր գրող, կինոդրամատուրգ, հայագէտ եւ հայասէր Կիմ Բակշին:

«alikonline.ir» - Մոսկւայում 88 տարեկանում կեանքից հեռացել է նշանաւոր գրող, կինոդրամատուրգ, հայագէտ եւ հայասէր Կիմ Բակշին: «Yerkir.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

«Կիմ Բակշին իր կեանքի մեծ մասը նւիրել է հայ ժողովրդի պատմութեան, մշակոյթի ուսումնասիրմանը: Դեսպանատան անունից մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Կիմ Բակշիի հարազատներին»,- ասւած է դեսպանութեան «Ֆէյսբուք» սոցիալական ցանցի էջում արւած գրառման մէջ:

Կիմ Նաումի Բակշին ծնւել է 1931 թւականին Մոսկւայում: Հայագիտութեամբ է զբաղւել 1964 թւականից: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է:

Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանւել է աւելի քան 50 վաւերագրական ֆիլմ: Դրանցից մի քանիսն արժանացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակների, իսկ 20 սերիաներից բաղկացած «Մատենադարան» հեռուստատեսային ֆիլմը, որի համահեղինակն է նաեւ ռեժիսոր Յովհաննէս Հախվերդեանը, ստացել է մեծ մարդասէր Ֆրիտյոֆ Նանսէնի միջազգային մրցանակ:

Հրապարակախօսին շնորհւել են «Մովսէս Խորենացի» մեդալ, Ռուս-հայկական (Սլաւոնական) համալսարանի «Պատւոյ շքանշան»: Նա նաեւ «Կարպիս Փափազեան» յատուկ հիմնադրամի (Վիեննա) եւ Հայաստանի գրողների միութեան «Յովհաննէս Թումանեան» մրցանակների դափնեկիր է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։