Հա

Հասարակական

06/03/2019 - 12:30

Մահացել է գրպանի էլեկտրոնային հաշւասարքի ստեղծողներից մէկը՝ Ջերրի Մերիմանը

Կեանքի 87-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է Ջերրի Մերիմանը՝ գրպանի էլեկտրոնային հաշւասարքի ստեղծողներից մէկը: Մարտի 6-ին այս մասին յայտնել է «Bloomberg» գործակալութիւնը՝ վկայակոչելով գիւտարարի խորթ աղջկան՝ Քիմ Իկովիչին:

«alikonline.ir» - Կեանքի 87-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է Ջերրի Մերիմանը՝ գրպանի էլեկտրոնային հաշւասարքի ստեղծողներից մէկը: Մարտի 6-ին այս մասին յայտնել է «Bloomberg» գործակալութիւնը՝ վկայակոչելով գիւտարարի խորթ աղջկան՝ Քիմ Իկովիչին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ինչպէս յայտնել է Իկովիչը, Մերիմանը տեղափոխւել Էր Դալասի կլինիկաներից մէկը՝ սրտախթանիչի տեղադրումից յետոյ առաջացած բարդութիւնների պատճառով, եւ մահացել փետրւարի 27-ին, մահւան պատճառ է դարձել սրտի եւ երիկամների սուր անբաւարարութիւնը: 1965 թւականին Ջերրի Մերիմանը երեք գիւտարարներից (ապագայ նոբէլեան դափնեկիր Ջէք Քիլբի եւ Ջէյմզ վան Տասել) բաղկացած խմբի կազմում սկսել է էլեկտրոնային հաշւասարքի մշակումը, որը, մշակողների մտայղացմամբ, «չպէտք է գերազանցեր գրքի չափերը»: 1967 թւականին նրանք աւարտել են հաշւասարքի մշակումը եւ ներկայացրել արտօնագիր ստանալու յայտ: Նշւում է, որ հաշւողական մեքենան կարող էր կատարել չորս խնդիր, այն է՝ գումարում, հանում, բազմապատկում եւ բաժանում, եւ կշռում էր շուրջ 1.3 կիլոգրամ: 1963 թւականից ընդհուպ մինչեւ 1994 թւականին թոշակի անցնելը Մերիմանն աշխատել է «Texas Instruments» ընկերութիւնում, որի օժանդակութեամբ էլ թողարկւել է առաջին գրպանի հաշւասարքը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։