Հա

Հասարակական

06/03/2019 - 13:10

Հայ միլիարդատէրերը՝ ըստ «Forbes»-ի

«Forbes» պարբերականի՝ մարտի 5-ին հրապարակւած` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկւել են նաեւ հայ միլիարդատէրեր:

«alikonline.ir» - «Forbes» պարբերականի՝ մարտի 5-ին հրապարակւած` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկւել են նաեւ հայ միլիարդատէրեր: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» հոլդինգի սեփականատէր Սամուէլ Կարապետեանը զբաղեցնում է ցուցակի 568-րդ հորիզոնականը` 3 մլրդ. 700 մլն. դոլար կարողութեամբ:

Ռուսաստանի խոշորագոյն՝ «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգէյ Գալիցկի-Յարութիւնեանը 617-րդ տեղում է: Նա ունի 3.5 մլրդ. դոլար:

Ցուցակի երրորդ՝ ամենահարուստ հայն Արգենտիանա տեղափոխւած գաղթականների ժառանգ Էդւարդօ Էռնէկեանն է. նրա կարողութիւնը գնահատւել է 1 մլրդ. 600 մլն. դոլար:

Ամերիկեան «Ալեքս եւ Անի» ընկերութեան հիմնադիր Քերոլայն Ռաֆայէլեանի կարողութիւնն էլ, ըստ ամսագրի, 1 մլրդ. դոլար է: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։