Հա

Հասարակական

07/03/2019 - 09:30

Մուսա լեռան դիմադրութիւնը` «The Bible in the World»-ի էջերում

1804 թ. Անգլիայում հիմնադրւած քրիստոնէական հրատարակչական կազմակերպութիւն «B.F.B.S.»-ն իր «The Bible in the World» տեղեկագրում տեղեկութիւններ էր ներկայացնում թէ՛ համայն աշխարհով մէկ իր ներկայացուցիչների գործունէութեան եւ թէ՛ տւեալ երկրներում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ: Տեղեկագրի` 1916 թ. յունւար ամսին հրատարակւած համարում տեղ գտած լուրում ներկայացւած է Մուսա լեռան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: 

«alikonline.ir» - 1804 թ. Անգլիայում հիմնադրւած քրիստոնէական հրատարակչական կազմակերպութիւն «B.F.B.S.»-ն իր «The Bible in the World» տեղեկագրում տեղեկութիւններ էր ներկայացնում թէ՛ համայն աշխարհով մէկ իր ներկայացուցիչների գործունէութեան եւ թէ՛ տւեալ երկրներում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ: Տեղեկագրի` 1916 թ. յունւար ամսին հրատարակւած համարում տեղ գտած լուրում ներկայացւած է Մուսա լեռան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: Այդ մասին պոլսահայ «Hyetert» կայքէջում գրում է Բուղրա Փոյրազը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Հրապարակման հեղինակը նշում է, որ, այդ աղբիւրի համաձայն, Անթաքիայի նահանգապետը տւեալ շրջանի 6 հայկական գիւղերի բնակիչներին հրամայել է տեղահանութեանը նախապատրաստւել եօթ օրւայ ընթացքում, սակայն տեղի հայերը, քաջ գիտակցելով, թէ իրականում ինչ նպատակ ունէր այդ աքսորը, որոշում են դիմադրել: Նրանք այդ նպատակով զինւած բարձրանում են Մուսա լեռը: Մուսալեռցի հայերը 6 շաբաթ զինւած դիմադրութիւն են ցուցաբերում: Այդ ընթացքում Անթաքիան գտնւում էր թուրք զինւորների եւ զինւած հրոսակախմբերի հսկողութեան տակ: Ի վերջոյ, հորիզոնում երեւում են ֆրանսիական ռազմանաւերը, որոնք շուրջ 1000 հայ տղամարդու, 3000 կնոջ ու երեխայի 1915 թ. սեպտեմբերի 14-ին հասցնում են Եգիպտոսի Պորտ Սայիդ նաւահանգիստը:

Ոչ մի իր չունեցող հայ գաղթականները Եգիպտոսի իշխանութիւնների կողմից վերաբնակեցւում են 500 վրանից բաղկացած ճամբարում: «B.F.B.S.» կազմակերպութեան` Եգիպտոսում գտնւող մասնաճիւղի աշխատակիցներն աջակցում են այդ հայերին, նաեւ անվճար Սուրբ գրքեր բաժանում նրանց: Կազմակերպութեան ներկայացուցիչները տեղի հայկական եկեղեցում, օգտագործելու նպատակով, Աւետարան են տրամադրում հայ քահանային, որի լուսանկարը կցւած է հրապարակմանը:

Թարգմանեց` Մելինէ Անումեանը

Յարակից լուրեր

  • ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մուսա Լեռան 40 օրերուն մշտանորոգ խորհուրդը
    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ - Մուսա Լեռան 40 օրերուն մշտանորոգ խորհուրդը

    101 տարի առաջ, 12-14 սեպտեմբերի 1915-ին, աւելի քան 4 հազար հայ մարդիկ՝ մանուկ եւ ալեհեր, կին թէ տղամարդ, իրենց զէնքերով եւ փոխադրելի ինչքերով, ապաստան գտան ֆրանսիական 5 մարտանաւերու վրայ եւ հեռացան իրենց հայրենի դարաւոր ոստանէն՝ Մուսա Լեռան գիւղերէն:

  • Մուսալեռցիները 100 կաթսայ հարիսա են պատրաստել՝ նւիրւած Մուսա լեռան 40 օրւայ հերոսամարտի 100-ամեակին
    Մուսալեռցիները 100 կաթսայ հարիսա են պատրաստել՝ նւիրւած Մուսա լեռան 40 օրւայ հերոսամարտի 100-ամեակին

    Սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարեւանութեամբ գտնւող Մուսալեռ գիւղում աւանդաբար տօնւում է Մուսա լեռան ինքնապաշտպանութեան հերոսամարտի յիշատակի օրը: Այս տարին բացառութիւն չէր: Սեպտեմբերի 19-ի գիշերւանից կրակի վրայ են դրւել 100 կաթսայ հարիսա, եւ ներկաները երգուպարով դիմաւորել տօնը:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդւարդ Պոյաճեան (1915-1966)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդւարդ Պոյաճեան (1915-1966)

    Հոկտեմբերի 13-ին, 48 տարի առաջ, նոր թեւակոխած գրական-ստեղծագործական իր կեանքի հասունացման փուլը, 51 տարեկանին ապաժամ վախճանեցաւ սփիւռքահայ գրականութեան եզակի դէմքերէն Էդւարդ Պոյաճեան:
    Հայրենի կորուսեալ հողին ինքնատիպ երգիչը եղաւ Մուսա Լեռան Խտըր-Բէկ գիւղի ծնունդ Էդւարդ Պոյաճեանը:

  • ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Մուսա Լեռան հերոսամարտին ոգեպնդող աւանդը
    ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Մուսա Լեռան հերոսամարտին ոգեպնդող աւանդը

    «Ճեպէլ Մուսա» («Մովսէսի լեռ») արաբերէն անւանումէն կու գայ Մուսա լեռը, որ մաս կը կազմէ Ամանոս լեռնաշղթայի հարաւային ճիւղաւորումին արեւմտեան բաժնին։ Ինկած Որոնդէս գետի հիւսիսային ափին, անտառախիտ ու կանաչապատ այդ փոքրիկ լեռնաշղթան կը խրի Միջերկրականի ջուրերուն մէջ, աւարտելով Ռաս Էլ Խանզիր («Վարազի գլուխ») հրւանդանով։ Լեռնաշղթային արեւելեան բաժինը կիշխէ Անտիոք քաղաքին վրայ։

  • ԱՄՆ-ում տեղի կունենայ Մուսա Լեռան պաշտպանութեան 98-ամեակին նւիրւած ոգեկոչման արարողութիւն
    ԱՄՆ-ում տեղի կունենայ Մուսա Լեռան պաշտպանութեան 98-ամեակին նւիրւած ոգեկոչման արարողութիւն

    Մուսա Լեռան պաշտպանութեան 98-ամեակի առթիւ հերոսական պաշտպանութեանը նւիրւած ոգեկոչման արարողութիւն տեղի կունենայ ԱՄՆ-ի Ֆրեզնօ վարչական շրջանում: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով ամերիկեան «The Fresno Bee» պարբերականը, յիշատակի միջոցառման կազմակերպիչն է «Մուսա Լեռ» ոգեկոչման յանձնաժողովը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։