Հա

Հասարակական

10/03/2019 - 12:50

Աւիավթար. «Եթովպիական աւիաուղիներ»-ի ինքնաթիռ է կործանւել

Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են «Եթովպիական աւիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) ինքնաթիռի կործանման մասին:

«alikonline.ir» - Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացնում են «Եթովպիական աւիաուղիներ»-ի (Ethiopian Airlines) ինքնաթիռի կործանման մասին:

Աւիաընկերութեան «Boeing 737» տիպի ինքնաթիռում, որն իրականացնում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չւերթը եղել է 149 ուղեւոր եւ ինքնաթիռի անձնակազմի 8 անդամ: Ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրէ Զէյթ քաղաքի մօտակայքում այսօր վաղ առաւօտեան:

Թէեւ ուղեւորների եւ ինքնաթիռի անձնակազմի ճակատագրի մասին դեռեւս պաշտօնական որեւէ տեղեկատւութիւն չի հաղորդւել, այդուհանդերձ, Եթովպիայի ՆԳ նախարարը «Twitter»-ի իր միկրոբլոգում հանդէս է եկել նրանց հարազատներին ուղղւած ցաւակցական ուղերձով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։