Հա

Հասարակական

11/03/2019 - 08:10

Ինչո՞ւ է ժամանակն աննկատ անցնում. նեարդաբանների անդրադարձն այս հարցին

Երբ մենք ուրախ ենք, ժամանակն անցնում է աննկատ, իսկ երբ սպասման մէջ ենք, թւում է, թէ ամէն րոպէն մի ամբողջ յաւէրժութիւն է: Ինչո՞ւ:

«alikonline.ir» - Երբ մենք ուրախ ենք, ժամանակն անցնում է աննկատ, իսկ երբ սպասման մէջ ենք, թւում է, թէ ամէն րոպէն մի ամբողջ յաւէրժութիւն է: Ինչո՞ւ:

«Columbia University Irving Medical Center»-ից (Նիւ Եօրք, ԱՄՆ) նեարդաբան Մայքլ Շադլէնը պնդում է, որ ուղեղի կողմից ժամանակի ընկալումը կախւած է մեր սպասումներից: Գրում է «News.am»-ը:

Բացի այդ, կարեւոր է «հորիզոնի» հասկացութիւնը: Գրքում, օրինակ, «հորիզոնը» իւրաքանչիւր նախադասութեան, իւրաքանչիւր բառի աւարտն է: Ժամանակն անցնում է՝ համաձայն նրան, թէ ինչպէս ենք մենք սպասում այդ «հորիզոնների» գալստեանը: Երբ մենք իսկապէս տարւած ենք ինչ-որ բանով, ուղեղը միտւած է դէպի «մեծ պատկերը», եւ մենք տեսնում ենք ինչպէս մօտակայ, այնպէս էլ հեռաւոր «հորիզոնները»: Այդ պատճառով ժամանակը, կարծես, անցնում է աննկատ: Երբ մարդը ձանձրանում է, նա միտւած է դէպի մօտակայ «հորիզոնները»: Դրանք մէկ ամբողջութիւն չեն դառնում, եւ առաջանում է զգացողութիւն, որ ժամանակն անտանելիօրէն դանդաղ է ընթանում:

Աւելին, գործում է արագութեան հետ կապւած մեխանիզմ, որով ուղեղի բջիջներն ակտիւացնում են միմեանց՝ ձեւաւորելով ցանց որեւէ առաջադրանք կատարելու ժամանակ: Որքան արագ է ձեւաւորւում ցանցը, այնքան արագ է անցնում ժամանակը: Բացի այդ, դոֆամին (նէյրոնահաղորդիչ՝ պարգեւատրման զգացման համար կարեւոր) արտադրող նէյրոններն ունեն իրենց դերը ժամանակի ընկալման պարագայում: Եթէ մարդն ուրախ է, ապա այդ բջիջներն աւելի ակտիւ են: Դրանք արտադրում են մեծ քանակութեամբ դոֆամին, եւ ուղեղին թւում է, որ ժամանակն անցնում է աւելի արագ:

Աւելին, նոր տպաւորութիւնները համակարգող նէյրոնների ցանցերը տարբերւում են մեծ խտութեամբ: Այդ պատճառով վաղեմի յիշողութիւնները յաճախ ընկալւում են որպէս երկարատեւ իրադարձութիւններ: Դրա հետ միաժամանակ մանկութեան ընթացքում, երբ ամէն ինչ նոր է թւում, ուղեղը միշտ ընտրում է՝ ի շահ նոր յիշողութիւնների ստեղծման: Այդ պատճառով ծերութեան ժամանակ մարդիկ զարմանում են՝ որքան արագ է անցնում ժամանակը (յիշողութիւնները կարող են աղոտ չլինել, սակայն տպաւորութիւն է ստեղծւում, որ երիտասարդ տարիքում տեղի ունեցած իրադարձութիւններն արագ են անցել):

Յարակից լուրեր

  • 2021 թւականին ԵՄ երկրներն ամբողջովին կանցնեն ամառային ժամանակին
    2021 թւականին ԵՄ երկրներն ամբողջովին կանցնեն ամառային ժամանակին

    Եւրոխորհրդարանը սատարել է Եւրոյանձնաժողովի առաջարկը՝ 2021 թւականից ամէն տարի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելու դադարեցման վերաբերեալ: 

  • Ինչո՞ւ է տարիքին զուգահեռ ժամանակն աւելի արագ հոսում
    Ինչո՞ւ է տարիքին զուգահեռ ժամանակն աւելի արագ հոսում

    Դիւկի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Ադրիան Բեժանը գտել է այն հարցի պատասխանը, թէ տարիքին զուգահեռ՝ մարդկանցից շատերին ինչու է թւում, որ ժամանակն աւելի արագ է հոսում: «Quartz»-ը հայտնում է, որ ժամանակի ընկալումը կապւած է կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքի արագութեան հետ: 

  • Մահը դիմաւորելու արւեստը
    Մահը դիմաւորելու արւեստը

    Օգոստոսի 30-ին Նիւ Եօրք քաղաքում կեանքից հեռացաւ համաշխարհային գրական հանրոյթում մեծ ճանաչում ունեցող դէմքերից մէկը՝ 82-ամեայ նեարդաբան, արձակագիր Օլիւեր Սաքսը: 2006 թւականին նրա մօտ աչքի չարորակ քաղցկեղ էր յայտնաբերւել, որից յետոյ Սաքսը պարբերաբար բուժման կուրսեր էր անցնում:

  • Սուրճը՝ կանանց մտաւոր կարողութիւնների «պահապան»
    Սուրճը՝ կանանց մտաւոր կարողութիւնների «պահապան»

    Համարւում է, որ սուրճի հետաքրքիր ազդեցութիւնն առաջինը նկատել են եթովպիացիների նախնիները, եթովպական Կաֆա քաղաքն էլ համարւում է սուրճի հայրենիքը, որտեղից գալիս է ըմպելիքի միջազգային անւանումը՝ կոֆէ: Այսօր սուրճն աշխարհի ամենասիրւած ու հանրամատչելի ըմպելիքներից է: Գոյութիւն ունեն սուրճի մօտ քառասուն տեսակներ, բայց օգտագործւում են ընդամէնը չորս տեսակի բերքերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։