Հա

Հասարակական

11/03/2019 - 11:00

111 հոգի դարձել է «Աւրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան

«Աւրորա» ֆորումը յայտարարել է, որ 111 ազդեցիկ անհատ միացել է «Աւրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպան՝ հաւաստելով իրենց յանձնառութիւնն այսօրւայ ու վաղւայ սերնդի առջեւ ծառացած հրատապ եւ համընդհանուր մարտահրաւէրների յաղթահարմանը: 

«alikonline.ir» - «Աւրորա» ֆորումը յայտարարել է, որ 111 ազդեցիկ անհատ միացել է «Աւրորա» ֆորումին որպես Բարի կամքի դեսպան՝ հաւաստելով իրենց յանձնառութիւնն այսօրւայ ու վաղւայ սերնդի առջեւ ծառացած հրատապ եւ համընդհանուր մարտահրաւէրների յաղթահարմանը: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

«Աւրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆէեանը, Վարդան Գրեգորեանը եւ Ռուբէն Վարդանեանը ողջունել են Բարի կամքի դեսպաններին՝ որպէս «Աւրորա»-ի տեսլականի աջակիցների, որոնք խթանում են նորարարական եւ արդիւնաւէտ մօտեցումներ` Հայաստանում ու աշխարհում դրական սոցիալական փոփոխութիւնների հասնելու նպատակով: 

Առաջին «Աւրորա» ֆորումը, որը կանցկացւի Հայաստանում 2019 թ. հոկտեմբերի 14-ից 21-ը, կը միաւորի Հայաստանի եւ աշխարհի նորարար առաջնորդներին եւ փոփոխութիւն կերտողներին՝ խթանելով քննարկումներ եւ գիտելիքի փոխանակում առողջապահութեան, տեխնոլոգիաների եւ կրթութեան ոլորտներից մինչեւ արւեստ, էկոլոգիա եւ, իհարկէ, մարդասիրութիւն: «Աւրորա» ֆորումի գաղափարի իրագործումը հնարաւոր է դարձել բազմաթիւ կազմակերպութիւնների հետ համագործակցութեան շնորհիւ:

«Մենք հպարտ ենք, որ ստեղծել ենք մարդկանց շրջանակ, որոնք իրենց գործունէութեամբ իրական ազդեցութիւն են ունենում մարդկութեան զարգացման վրայ»,- ասել է համահիմնադիր Վարդան Գրեգորեանը՝ շարունակելով. «Բարի կամքի դեսպաններն առանցքային դեր են խաղում «Աւրորա» ֆորումն այնպիսի հարթակ դարձնելու գործում, որը կոգեշնչի յաջորդ սերունդներին՝ քայլ անելու եւ բերելու իմաստալից ու երբեմն շրջադարձային փոփոխութիւններ»:

Բարի կամքի դեսպանների անունները հրապարակւել է 2019 թ. մարտի 10-ին՝ «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան հիմնադրման 4-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, քանզի վերջինս «Աւրորա» ֆորումի հիմնադիրն է իր հիմնական գործընկերների՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամի, Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Scholae Mundi» համաշխարհային կրթական հարթակի, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի եւ Ամերիաբանկի հետ համատեղ:

2019 թ. հոկտեմբերին հիմնական գործընկերները նախատեսում են տարաբնոյթ միջոցառումներ:

«Աւրորա» ֆորումի Բարի կամքի դեսպանների ցանկը՝ 2019 թ. մարտի 10-ի դրութեամբ.

Մարիա Էլենա Ագուերօ, Մադրիդեան ակումբի գլխաւոր քարտուղար

Ֆարթուն Ադան, «Էլման» խաղաղութեան եւ մարդու իրաւունքների կենտրոնի հիմնադիր, «Աւրորա»-ի հերոս

Ռիչարդ Ազարնիա, «Good Investors» ընկերութեան հիմնադիր 

Նիկոլա Ազնաւուր, «Ազնաւուր» հիմնադրամի համահիմնադիր

Մարինէ Ալես, երգահան, թատերական քննադատ, գրող, «Աւրորա» մրցանակի գեղարւեստական խորհրդի անդամ

Դեսպան Իդօ Ահարոնի, «APCO» գործակալութեան միջազգային խորհրդատւական խորհրդի անդամ

Դոկտոր Կարապետ Անդրանիկեան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի Տեխնիկական մանրէաբանութեան ինստիտուտի տնօրէն, «FAST» հիմնադրամի խորհրդատւական խորհրդի նախագահ

Լիլիթ Ասիրեան, «Լիլիթ Ասիրեան» ստուդիայի հիմնադիր

Վլադիմիր Աւետիսեան, «RUSNANO» ընկերութեան գործադիր խորհրդի փոխնախագահ եւ նախագծերի կառավարման կենտրոնի համակարգող

Լունա Ադամեան Հան-Պետերսէն, «Salterbaxter« ընկերութեան` Հիւսիսային Ամերիկայում նոր բիզնեսների զարգացման գծով ղեկավար

Տ. Մեսրոպ քահանայ Արամեան, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, «FAST« հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի անդամ

Լեւոն Արոնեան, տիտղոսակիր շախմատիստ, գրոսմայստեր

Դիանա Արսենեան, Նիւ Եօրքի «Կարնեգի» կորպորացիայի փոխնախագահ, Ռուսաստանի եւ Եւրասիայի ուղղութիւններով միջազգային ծրագրերի ղեկավար

Հենրի Արսլանեան, «PwC» ցանցի ֆինտեխի եւ կրիպտոյի ղեկավար Ասիայի գծով, Հոնկոնգի «FinTech» ասոցիացիայի նախագահ, Հոնկոնգի համալսարանի հրաւիրեալ պրոֆեսոր

Չօ Լա Աուն, իրաւաբան եւ ակտիւիստ, 2018 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր

Նեբահաթ Աքոչ, «KAMER» կանանց կենտրոնի հիմնադիր եւ կառավարող տնօրէն

Աննա Աֆէեան, «Նուբար եւ Աննա Աֆէեաններ» հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ կարողութիւնների զարգացման կազմակերպութեան հիմնադիր եւ նախագահ, «Աւրորա»-ի հերոս

Իդօո Բաբա Շէյխ, նախագահական խորհրդական, խորհրդարանական, քաղաքական ակտիւիստ

Ջուլիա Բալանդինա, «JBJ Consult - Impact Investment Solutions» ընկերութեան հիմնադիր, «NextGen Impact Leadership Accelerator» ծրագրի համահիմնադիր

Փիթեր Բալաքեան, բանաստեղծ, յուշագրող եւ գիտնական, Քոլգէյթի համալսարանի հումանիտար գիտութիւնների պրոֆեսոր, 2016 թւականի Պուլիցերեան մրցանակակիր (պոէզիա)

Լամիեա Հաջի Բաշար, մարդու իրաւունքների պաշտպան

Մարգարիտ Բարանկիցէ, «Խաղաղութեան տուն» (Maison Shalom) խնամքի տան եւ «REMA» հիւանդանոցի հիմնադիր, 2016 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր

Տիմուր Բեկմամբետով, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդիւսեր

Լաուրա Բէյլի, Համաշխարհային բանկի սոցիալական, քաղաքային, գիւղական եւ կայուն զարգացման համաշխարհային փորձի ծրագրի սոցիալական զարգացման ուղղութեան առաջատար մասնագէտ

Ստեֆըն Բերենսոն, «Flagship Pioneering» ընկերութեան կառավարող գործընկեր

Ռումա Բոուս, «Humanitarian Ventures» հիմնադրամի գործադիր տնօրէն եւ կառավարող գործընկեր

Պաատա Բուրչուլաձէ, աշխարհահռչակ օպերային երգիչ եւ քաղաքացիական ակտիւիստ

Վահէ Գաբրաշ, «Cofinor» ընկերութեան գործադիր տնօրէն, «Société Gabrache» ընտանեկան ընկերութեան սեփականատէր

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեան, Հայ Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն

Ռեբեկա Գարսիա, Նիւ Եօրքում առաջին «CoderDojo» շարժման համահիմնադիր

Պիեռ Գիւրջեան, «IDeA Europe» հիմնադրամի տնօրէն, Բրիւսէլի ազատ համալսարանի տնօրէնների խորհրդի նախագահ

Հեկտոր Թոմաս Գոնսալէս Կաստիլեօ, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպութեան հիմնադիր նախագահ, «Աւրորա»-ի հերոս

Դոկտոր Ահմեդ Դեզայէ, Սալահադդին համալսարանի (Էրբիլ) նախագահ

Ալեօնա Դոլեցկայա, լրագրող, գրող, «AsD Consultancy» գործակալութեան ղեկավար, Տրետեակովսկու անւան թանգարանի տնօրէնի խորհրդական

Վերոնիկա Զոնաբենդ, «RVVZ» եւ «IDeA» հիմնադրամների համահիմնադիր, «UWC Դիլիջան» միջազգային քոլեջի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ

Դոկտոր Էլիզաբէթ Էնգելաու, Բիզնեսի կառավարման եւրոպական ինստիտուտի (INSEAD) մենեջմենթի պրոֆեսոր եւ «INSEAD»-ի համաշխարհային առաջնորդութեան կենտրոնի ծրագրերի տնօրէն

Իլւադ Էլման, «Էլման» խաղաղութեան եւ մարդու իրաւունքների կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրէն, «Աւրորա»- հերոս

Դոկտոր Կոմֆորտ Էրօ, Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրէն

Սայմոն Էփլբի, «YFN Georgia» ընկերութեան հիմնադիր եւ տնօրէն

Դոկտոր Մեգօ Թերզեան, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութեան նախագահ

Սինթիա Թուսան, «Strategic Global Advisors» ընկերութեան գործադիր տնօրէն, խորհրդի նախագահ

Պատւելի Տիգրան Թեւրիզեան, ԱՄՆ նախկին դաշնային դատաւոր

Դոկտոր Գարիկ Իսրայէլեան, աստղաֆիզիկոս եւ «Starmus» փառատօնի հիմնադիր տնօրէն

Չուլպան Խամատովա, դերասանուհի, «Նւիրիր կեանք» հիմնադրամի համահիմնադիր

Արսինէ Խանջեան, դերասանուհի, պրոդիւսեր, հասարակական գործիչ

Սերգէյ Խաչատրեան, աշխարհահռչակ ջութակահար

Դոկտոր Մուսիմբի Կանեորօ, «Global Fund for Women» կազմակերպութեան նախագահ եւ գործադիր տնօրէն

Քենէթ Կարլսոն, կինոռեժիսոր, «Նուբայի սիրտը» ֆիլմի ռեժիսոր

Հայր Բերնարդ Կինւի, Կենտրոնաաֆրիկեան Հանրապետութեան Բոսեմտելէ քաղաքի Կաթոլիկ առաքելութեան հիւանդանոցի ղեկավար, «Աւրորա»-ի հերոս

Վենդի Կոպ, «Teach for All» համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գործադիր տնօրէն

Մելիս Կուբից, «Corpore» ընկերութեան կառավարող գործընկեր

Դոկտոր Շիւա Կումարի, Միջազգային բակալաւրիատի գլխաւոր տնօրէն

Միխայիլ Կուսնիրովիչ, «Bosco Di Ciliеgi» ընկերութիւնների խմբի հիմնադիր եւ տնօրէնների խորհրդի նախագահ

Աննա Յակոբեան, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ

Դոկտոր Ինգրիդ Համ, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնութեան համահիմնադիր եւ գործադիր տնօրէն

Սեդա Համբարձումեան, «Maitland» խորհրդատվական ընկերութեան ասոցացւած գործընկեր

Դոկտոր Անդրեաս Հայնեկի, «Dialogue in the Dark» նախաձեռնութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Սալբի Ղազարեան, Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտութեան ինստիտուտի տնօրէն

Կարլ Եոհանսոն, խորհրդատու

Քրիստիան Մադսբերգ, «ReD Associates» խորհրդատվական ընկերութեան համահիմնադիր եւ գործընկեր

Պատւելի Մարժորի Մարգոլիս, «Women's Campaign International» կազմակերպութեան նախագահ

Մայքլ Մեդնիք, «Albright Stonebridge» խմբի գլխաւոր խորհրդական

Դէյւիդ ՄըՔենզի, «Associated Television International» ընկերութեան նախագահ

Ջուլիա Միդլթոն, «Common Purpose» ընկերութեան հիմնադիր եւ նորարարութիւնների պատասխանատու

Սւետլանա Միրոնիւկ, Մոսկւայի «Սկոլկովօ» կառավարման դպրոցի բիզնես պրակտիկայի պրոֆեսոր

Մխիթար Մխիթարեան, «Siltumelektroprojekts» ընկերութեան Բաժնետէրերի խորհրդի նախագահ  

Մարկ Մոմջեան, «Momjian Anderer» ընկերութեան փաստաբան

Էնդրիւ Մուր, «Halo Trust» կազմակերպութեան մասնաւոր ֆոնդահայթայթման եւ հաղորդակցութեան տնօրէն

Պեդրօ Մուրադեան, ՄԱԿ-ի մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենեակի փորձագէտ-խորհրդատու

Վազգէն Եակուբեան, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ

Ռալֆ Յիրիկեան, «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռահաղորդակցութեան օպերատորի գլխաւոր տնօրէն

Գոռ Նահապետեան, Մոսկւայի «Սկոլկովօ» կառավարման դպրոցի մարդկային ռեսուրսների կառավարման պրոֆեսոր

Դոկտոր Արեէհ Նէյեր, Բաց հասարակութեան հիմնադրամների պատւաւոր նախագահ

Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեան, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ

Անդրէյ Շարոնով, Մոսկւայի «Սկոլկովօ» կառավարման դպրոցի նախագահ

Յարութ Շիթիլեան, «CDPQ Infra» ընկերութեան գործադիր տնօրէն

Արման Ոսկերչեան, «Philips» ընկերութեան բիզնես խմբի ղեկավար

Սաշա Չանոֆ, «Refuge Point» կազմակերպութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Դոկտոր Հրաչ Չիլինգիրեան, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտութեան ամբիոնի դասախօս եւ գիտաշխատող

Սերժ Չուրուկ, խորհրդական

Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեան, Արեւմտեան Եւրոպայի hայրապետական պատւիրակ եւ Վատիկանում Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, «Հայ օգնութեան ֆոնդ» բարեգործական կազմակերպութեան նախագահ

Դոկտոր Միխայիլ Պիոտրովսկի, Պետական Էրմիտաժի տնօրէն

Դիմիտրի Պիրբարի, Վրաստանի եզդիների հոգեւոր խորհրդի ղեկավար, Իլիայի պետական համալսարանի Գէորգի Ծերեթելիի անւան արեւելագիտութեան ինստիտուտի հետազօտող

Միքայէլ Պօղոսեան, Մոսկւայի աւիացիոն ինստիտուտի ռեկտոր

Դոկտոր Սեմ Պոտոլիքիօ, «Preparing Global Leaders» ֆորումի հիմնադիր, Ջորջթաունի համալսարանի Մաքքորթի անւան հանրային քաղաքականութեան դպրոցի գլոբալ եւ աւանդական կրթութեան ղեկավար

Դէյւիդ Ջամպաոլօ, «Pi Capital» ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Դոկտոր Գրեգորի Ջոնս, Դիւքի համալսարանի սեմինարիայի դեկան, աստվածաբան-պրոֆեսոր

Քամալ Ռահման, «Mishcon de Reya» իրաւաբանական ընկերութեան գործընկեր եւ միգրացիոն խմբի ղեկավար

Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, մասնաւոր ներդրող, անկախ ստրատեգ

Դոկտոր Եորգ Ռոխոլ, «ESMT» բիզնես դպրոցի նախագահ

Լարա Սեդրակյան, «News Deeply» ընկերութեան գործադիր տնօրէն, համահիմնադիր եւ գլխաւոր խմբագիր

Փիթեր Սենդս, «ՁԻԱՀ-ի, տուբերկուլեոզի եւ մալարիայի դէմ պայքարի համաշխարհային հիմնադրամ» կազմակերպութեան գործադիր տնօրէն

Վահէ Վարդանեան, «Global Family Office» Community կազմակերպութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Դոկտոր Մանֆրեդ Քեթս դը Վրիս, Բիզնեսի կառավարման եւրոպական ինստիտուտի (INSEAD) առաջնորդութեան զարգացման եւ կազմակերպական փոփոխութիւնների պատւաւոր պրոֆեսոր

Սարա Լի Վիթսոն, «Human Rights Watch» կազմակերպութեան Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի բաժանմունքի գործադիր տնօրէն

Էդ Վիլեամս, «Edelman UK and Ireland» ընկերութեան գործադիր տնօրէն

Դոկտոր Թոմ Քաթինա, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ, 2017 թ. «Աւրորա» մրցանակի դափնեկիր

Դոկտոր Դիփալի Քանա, «Rockefeller» հիմնադրամի Ասիայի տարածաշրջանային գրասենեակի կառավարող տնօրէն

Ջարըդ Քարնի, Lightdale ընկերութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Բարոնուհի Քերոլայն Քոքս, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, HART հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ

Սունիտա Քրիշնան, «Prajwala» կազմակերպութեան համահիմնադիր, սոցիալական ակտիւիստ, «Աւրորա»-ի հերոս

Նիկոլա Քրոսթա, «Impact46» կազմակերպութեան հիմնադիր եւ գործադիր տնօրէն

Նիկոլաս Քումջեան, Կամբոջայի դատարանների Արտակարգ պալատների միջազգային դատախազ

Ումրա Օմար, «Safari Doctors» կազմակերպութեան հիմնադիր եւ տնօրէն

Հեսօ Օսման, Հոլանդիայում եզդիական հիմնադրամի նախագահ

Սայմոն Օ'Քոննել, «Mercy Corps» մարդասիրական կազմակերպութեան գործադիր տնօրէն

Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Պակիստանի կախեալ շահագործւողների ազատագրութեան ճակատի (BLLF) գլխաւոր քարտուղար, «Աւրորա»-ի հերոս

Դոկտոր Ջոնաթան Ֆանտոն, Արւեստների եւ գիտութիւնների ամերիկեան ակադեմիայի նախագահ

Աբիգէյլ Ֆլին, «Flint Global» ընկերութեան մարքեթինգի բաժնի ղեկավար

Մարկ Ֆիւլլէր, «Rosc Global» ընկերութեան նախագահ եւ գործադիր տնօրէն

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։