Հա

Հասարակական

11/03/2019 - 09:10

2021 թւականին ԵՄ երկրներն ամբողջովին կանցնեն ամառային ժամանակին

Եւրոխորհրդարանը սատարել է Եւրոյանձնաժողովի առաջարկը՝ 2021 թւականից ամէն տարի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելու դադարեցման վերաբերեալ: 

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանը սատարել է Եւրոյանձնաժողովի առաջարկը՝ 2021 թւականից ամէն տարի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելու դադարեցման վերաբերեալ: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում կատարելով «ԵւրոՊուլս»-ին:

Ըստ Եւրոյանձնաժողովի պատւէրով անցկացւած հարցման տւեալների՝ եւրոպացիների աւելի քան 80 տոկոսը ցանկանում է ապրել ամբողջ տարի նոյն ժամանակով (ենթադրաբար, ամառային ժամանակով): Համարւում էր, որ ամառային եւ ձմեռային ժամերին անցումը կրճատում է էլեկտրականութեան ծախսերը: Սակայն, 2017 թւականին Եւրոխորհրդարանի պատւիրած հարցման տւեալների համաձայն, խնայողութիւնը կազմում է 0.5-ից 2.5 տոկոս: Ըստ որում՝ ժամերը փոխելու օրերին մարդկանց ինքնազգացողութիւնը վատթարանում է. ճանապարհներին աւտովթարների թիւն աւելանում է:

Ամառային ժամանակին անցում կատարելու վերջնական որոշումը կայացնելու համար անհրաժեշտ է ազգային մակարդակում ԵՄ անդամ պետութիւնների հաստատումը: Ակնկալւում է, որ ԵՄ երկրների իշխանութիւնները կը զբաղւեն այդ հարցով ընթացիկ տարում: Այդ դէպքում 2021 թւականից Եւրոմիութիւնում կը դադարեն փոխել ժամերը:

Այս տարի առաջին անգամ Եւրոպայում ժամերը փոխելու են մարտի 30-ի լոյս մարտի 31-ի գիշերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։