Հա

Հասարակական

13/03/2019 - 08:10

2018 թ.-ին Արցախում ծնւել է 2328 երեխայ

2018թ. ընթացքում Արցախում ծնւած երեխաների թիւը կազմել է 2328, ինչը 8-ով պակաս է նախորդ տարւայ ցուցանիշից: 

«alikonline.ir» - 2018թ. ընթացքում Արցախում ծնւած երեխաների թիւը կազմել է 2328, ինչը 8-ով պակաս է նախորդ տարւայ ցուցանիշից: Արձանագրւել է 1185 մահւան դէպք, որը, նախորդ տարւայ հետ համեմատած, նւազել է 53-ով:  Այս մասին երէկ կայացած մամուլի ասուլիսում նշել է Արցախի Հանրապետութեան Ազգային վիճակագրական ծառայութեան նախագահ Մանուշ Մինասեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Արցախի բնակչութեան նախասիրութիւնները երեխաների անւանակոչութեան հետ կապւած վերջին տարիների ընթացքում չեն փոխւել: Տղաների անունների մէջ շարունակում են առաջնահերթութիւնը տալ Դաւիթ, Տիգրան, Հայկ, Դանիէլ անուններին, աղջիկների անունների մէջ նախորդ տարի գերակշռող են եղել Մարի, Նարէ, Անի, Մանէ անունները»,- աւելացրել է Մանուշ Մինասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։